Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 277 նոր դեպք է գրանցվել․ 2 մարդ մահացել է
10:55 կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
Հայաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 277 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է։ «Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 47431 Առողջացածներ – 42608 Փաստացի բուժվողներ -3606 Ընդհանուր թեստեր – 263608 Մահվան ելքեր – 930 Մահվան ելքեր այլ պատճառով –287»,- ասված է ՀՀ ԱՆ հաղորդագրությունում:
223 | Իրադարձություններ

«Ռոմա»-ն արտագնա խաղում չհաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին
10:45 կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Վերոնա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, սակայն առավելությունը «Ռոմա»-ի կողմն էր: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ կեսը, որտեղ թե «Ռոմա»-ն, թե «Վերոնա»-ն չկարողացան գրավել միմյանց դարպասը: «Վերոնա»-«Ռոմա»`0:0: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի սեպտեմբերի 27-ին` …
200 | Իրադարձություններ

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է
10:20 կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, …
208 | Իրադարձություններ

Նախընտրական պայքարի «մարտադաշտ» դարձած Միչիգանը առանցքային դեր կունենա այս ընտրություններին
20:15 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Միչիգանցի Միկի Քուքը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի աշխատանքն իր պաշտոնում. գրում է VOA-ն: Ասում է՝ Թրամփն արել է այն, ինչ խոստացել էր, և դա ամենակարևորն է: «Նա քրտնաջան աշխատում է, և ես ոչ մի քաղաքական գործչի կողմից այնպիսի ձեռքբերումներ չեմ տեսել, ինչպիսին նա է ունեցել»,- վստահեցնում է Քուքը: Բայց որքան …
117 | Իրադարձություններ

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա հարձակված թուրքերի դատական 1-ին նիստը
19:10 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Ֆրանսայի Դեսին քաղաքում հուլիսի 24-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման տասնյակ զինված երիտասարդներ հարձակվել էին հայ խաղաղ ցուցարարների վրա և նյութական մեծ վնասներ պատճառել: Ձերբակալվել էին կազմակերպիչը՝ Ահմեթ Չեթինը և այդ կազմակերպության ևս 4 անդամ։ Նրանք մեղադրվում են հայերի դեմ ատելություն հրահրելու մեջ. գրում է ermenihaber-ը: Նշենք, որ սա հուլիսի 24–ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական …
138 | Իրադարձություններ

Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել
18:50 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի տոկոսադրույքների որոշումները ազդել են նաև արտարժույթի շուկայի վրա։ Թուրքիայի արտարժույթի շուկայում սեպտեմբերի 17-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․5605: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 8․91 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս ցուցանիշները նոր ռեկորդ …
164 | Իրադարձություններ

«Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում ինչպես խոսել». Նավալնին՝ իր վերականգնման մասին
18:30 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ պատմելով, թե ինչպես է ընթանում իր վերականգնումը: «Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը: Սա արդեն հստակ ճանապարհ է, թեև ոչ մոտ։ Բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես օրինակ այն, որ հեռախոսն իմ ձեռքում քարի պես անօգուտ է, իսկ վրաս ջուր թափելը վերածվում է մի ամբողջ …
217 | Իրադարձություններ

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով
18:05 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և նրանց նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք …
291 | Իրադարձություններ

Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում 24 տոննա կարագ է եղել. ԱԻՆ
17:55 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։38-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել …
233 | Իրադարձություններ

«Մոցարտը քաղաքում». կոմպոզիտորի երաժշտության ներքո Երևանի բակերից մեկում կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի գործերը
17:35 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
«Մոցարտը քաղաքում». այս խորագրով միջոցառման շրջանակում կմիավորվեն մեծանուն կոմպոզիտորի երաժշտարվեստն ու հայ ժամանակակից նկարիչ Արթուր Հովհաննիսյանի Forms And Reflections շարքի ուրբանիստական աշխատանքները: Համերգ-ցուցահանդեսը, որին մասնակցելու են Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները` ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ջութակահար Արամ Ասատրյանը, ալտահար Մերի Դոլմազյանն ու թավջութակահար Վահե Դանիելյանը, կանցկացվի սեպտեմբերի 23-ին «Լոֆթ»-ի բակում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի …
267 | Իրադարձություններ

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
17:25 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին Հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում  Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում մասնակցել է մաքրապատման աշխատանքներին։ Միջոցառումն իրականացվել է  ՀՀ տարածքային կառավարման և …
244 | Իրադարձություններ

Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիևով Երևանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա
16:55 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներ ավիաընկերությունը (МАУ) հոկտեմբերի 1-ից գործարկում է մի շարք միակցված չվերթներ եւ ավելացնում նոր չվերթներ։ Այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից, փոխանցում է AnalitikaUA.net-ը։ Գործարկվում են նոր միջազգային չվերթներ՝ Կիեւ–Բրյուսել–Կիեւ, Կիեւ–Դյուսելդորֆ–Կիեւ, Կիեւ–Լոնդոն–Կիեւ, Կիեւ–Պրահա–Կիեւ, Կիեւ–Բաքու–Կիեւ։ МАУ-ն նաեւ Կիեւով միակցված չվերթներ է առաջարկում Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից դեպի Դուբայ, Կահիրե, Բաքու, …
282 | Իրադարձություններ

Ուսումնական տարին նոր տոմարով սկսած Ավել-պակաս 27-ի անոնս
16:10 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Ավել-պակաս հաղորդաշարի հերթական՝ 27-րդ թողարկումը դիտեք վաղը՝ սեպտեմբրի 20-ին, ժամը՝ 18:00-ին:
124 | Իրադարձություններ

Ի՞նչ է վեթինգը․ Ալբանիայի փորձն ու դասերը Հայաստանի համար #Վեթինգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:45 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Չնայած 2019թ. մայիսին իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվեց դատական համակարգում համընդհանուր վեթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին, ժամանակի ընթացքում կառավարությունը հրաժարվեց այդ քաղաքականությունից՝ հիմնականում ներկայացնելով վեթինգի բացասական հետևանքները Ալբանիայի փորձի հիման վրա: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության պատրաստած հոլովակը ներկայացնում է վեթինգի հիմնական գաղափարը, այլ պետությունների, և հատկապես՝ Ալբանիայի փորձն ու քաղած դասերը …
483 | Իրադարձություններ

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ. Արցախի ՊՆ
15:25 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել …
109 | Իրադարձություններ

Կալավանի օրինակով, բայց ոչ Կալավանի պես Բերդ քաղաքը՝ զբոսավայրային կենտրոն. Ռոբերտ Ղուկասյանի առաջարկով հնագույն ամրոցում պեղումներ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:15 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Տավուշ ամրոցը միջնադարյան Հայաստանի գրեթե չուսումնասիրված հուշարձաններից է, ժամանակակիցը՝ Ամբերդի, Անիի, Դվինի և այլն: Դեռևս 1980-ական թվականներին հնագետ Հայկ Եսայանի կողմից ամրոցի տարածքում պեղումների փորձեր կատարվել են, բայց դրանք անավարտ մնացին: Մինչդեռ Տավուշ ամրոցը միջնադարյան Հայաստանի նախարարական տների նիստուկացի, կենցաղի և արհեստների, առևտրի ու ամրոցաշինության մասին արժեքավոր նյութեր է պարունակում: Միջնաբերդը գրավում է բարձրադիր, զառիթափ …
136 | Իրադարձություններ

Եվրոպայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցում է մարտի տվյալներին. Ռուսաստանում կամավորները սկսել են պատվաստվել
14:40 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսի դեպքերի թիվը Եվրոպայում այժմ գերազանցում է մարտին գրանցված թվերին, երբ համաճարակը առաջին անգամ հասել էր գագաթնակետին: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրենը. գրում է VOA-ն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպայի երկրների կեսից ավելին դեպքերի թվի առնվազն 10%-ի աճ է գրանցել: «Սեպտեմբերի դեպքերի թիվը, սակայն, պետք է սթափեցնող կոչ լինի բոլորիս …
236 | Իրադարձություններ

Նավթի գներն աճել են
14:10 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 40.98 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 43.15 դոլար:
117 | Իրադարձություններ

Բելառուսի ճգնաժամն ու Հայաստանի ազգային շահը․ հատման եզրեր. ԻՔՄ
13:45 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը որոշակի քննադատությունների առիթ է դարձել։ Թեև դիրքորոշումը ներկայացվում է որպես ազգային շահի արտահայտում, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Ի՞նչ է կատարվում Բելառուսում նախագահական ընտրություններն անց են կացվել ընդդիմության նկատմամբ համատարած ճնշումների, ընդդիմության առաջնորդների ձերբակալման պայմաններում։ Հակառակ բոլոր անկախ գնահատականների և …
559 | Իրադարձություններ

«Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
13:25 շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: Մեկ պացիենտ դուրս է գրվել: Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում …
223 | Իրադարձություններ