Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են Սևերոդոնեցկից հարկադրված նահանջի մասին
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են Սևերոդոնեցկից հարկադրված նահանջի մասին

Ուկրաինացի զինվորականները հրաման են ստացել՝ Սևերոդոնեցկից հեռանալ առավել ամրացված դիրքեր։ Այս մասին «Дом» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լուգանսկի շրջանի Տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը։ Հաղորդավարի այն հարցին, ըստ որի՝ Սևերոդոնեցկը ստիպված պետք է թողնե՞լ, Գայդայը պատասխանել է՝ ցավոք, այո: «Իրավիճակն այնպիսին է, որ ջախջախված դիրքերում մնալն իմաստ չունի. չամրացված տարածքներում զոհերի թիվը կարող է աճել»,- ասել է պաշտոնյան: