«Հետաքրքիր նորություն եկավ «դրսերից»». Արման Աբովյան
«Հետաքրքիր նորություն եկավ «դրսերից»». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «ԵԽ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ ողջունում է հայասպան, ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի վերջին հայտարություններն առ այն, որ Ադրբեջանը իբր պատրսատ է «խաղաղություն» հաստատել Հայաստանի հետ։ Կլաարը այնքան էր հրճվել Բաքվի բռնապետի խոսքերով, որ ըստ երևույթի, ուրախությունից մասնակի զրկվել է լսողությունից կամ հիշողությունից, քանզի «եվրոխաղաղասերը» նույնիսկ ծպտուն չի հանել հանցագործ Ալիևի կողմից հնչեցված պատերազմի սպառնալիքների, անբարոյական խոսքերի, լկտի հակահայկական ստի և ակնհայտ ֆաշիստական, ռասիստական և հակահայկական հայտարարությունների մասով։
Փաստորեն ԵԽ հատուկ ներկայացուցիչը ողջունում է թուրք-ադրբեջանական ոհմակի շանտաժը և սադրանքները, որոնք ուղղված են հայերի հանդեպ։
Հհննն՞»:

