«Տեսե՞լ եք քիք-բոքսինգի հզոր մարզիկ, որը հիվանդությամբ ազատված է բանակից». Վարդան Ղուկասյան
«Տեսե՞լ եք քիք-բոքսինգի հզոր մարզիկ, որը հիվանդությամբ ազատված է բանակից». Վարդան Ղուկասյան

Դոգ մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք տեսե՞լ եք Քիք֊Բոքսինգի հզոր մարզիկ, որը հիվանդությամբ
ազատված է բանակից
Նկարներում գեներալ Արթուր Վանեցյանի որդուն մրցանակներ են հանձնում երկրի և ոլորտի առաջին դեմքերը։ Վստահ ենք, եթե Մուհամեդ Ալին ողջ լիներ` մրցանակ հանձնողների մեջ կլիներ...
Հարգելիներս, այս երիտասարդը ի՞նչ ախտորոշմամբ է ազատվել զինվորական ծառայությունից։
P.S. Տիկին Նոնա Վանեցյան, ինչպես նշել եք լուսանկարին կից գրությունում` Դուք երջանիկ եք, որ նման տղա ունեք, բայց ՊՆ զինված ուժերը դժբախտ են, քանզի հայրենիքի պաշտպանությանը կոչված կառույցները խիստ զգում են զինվորի կարիք»։