«Ինչո՞ւ է հնարավոր դարձել հերթական քրեական արյունահեղությունը». Սուրեն Սուրենյանց
«Ինչո՞ւ է հնարավոր դարձել հերթական քրեական արյունահեղությունը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ինչո՞ւ է հնարավոր դարձել հերթական քրեական արյունահեղությունը. 1 զոհ, 6 վիրավոր
Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 6 վիրավոր։
Չգիտես էլ` ներքին տակա՞նքն է ավելի վտանգավոր, թե՞ արտաքին թշնամին։
Իշխանությունից պահանջում եմ` անհապաղ ու սպառիչ պարզաբանումներ տալ կատարվածի վերաբերյալ, մանավանդ, որ մի քանի ԶԼՄ-ներ դեպքը կապել են ՔՊ որոշ գործիչների հարազատների հետ։
Ու անպայման պետք է համապարփակ վերլուծության առիթ դառնան իրավապահ մարմինների գործունեությունը, այն պատճառները, որոնք հանգեցնում են ոստիկանության «անզորության» ու քրեական բարքերի արմատավորմանը»։