Մխիթարյանը հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ. աղբյուր
Մխիթարյանը հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ. աղբյուր

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով կարող է հեռանալ «Ռոմայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով: Լրագրող Նիկոլա Սկիրայի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և «Ինտերի» հետ պայմանագիր կկնքի, որը նախատեսված է 2 տարով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանը ցանկացել է փոխել ակումբը՝ Չեմպիոնների լիգայում մասնակցելու հնարավորության համար:
Expected medicals and signing with #Inter (contract until 2024) for Henrikh #Mkhitaryan this week. #transfers
— Nicolò Schira (@NicoSchira) June 19, 2022