Ռուսաստանը կսկսի արտադրել տեղական պրոցեսորներով բանկոմատներ
Ռուսաստանը կսկսի արտադրել տեղական պրոցեսորներով բանկոմատներ

Ռուսական BFS ընկերությունը հաջորդ տարվա առաջին եռամսյակում կսկսի տեղական Elbrus պրոցեսորների հիման վրա բանկոմատների զանգվածային արտադրություն։ Այս մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն և համասեփականատեր Արտեմ Ժիլոնովը։
«Սարքերի առաջին մատակարարումները նախատեսված են փետրվար-մարտ ամիսներին»,- ասել է Ժիլոնովը։
Նա ասաց, որ բանկոմատները կհամալրվեն ռուսական Elbrus պրոցեսորով և տեղական ծրագրային ապահովմամբ՝ արձագանքելով շուկայի պահանջներին և չզիջելով արտասահմանյան գործընկերներին։