Karevorinfo  Համացանց  257

«Վրաստանը և ողջ Անդրկովկասը հանձնում են Ռուսաստանին. ինչո՞ւ». Կիվիրյան

20:30 կիրակի, 19 հունիսի, 2022 թ.
«Վրաստանը և ողջ Անդրկովկասը հանձնում են Ռուսաստանին. ինչո՞ւ». Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Եվրոհանձնաժողովը որոշել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանին մերժել են։ Հարց է ծագում, թե ինչու։ Իհարկե, այստեղ կարելի է նշել, որ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Թիֆլիսը հրաժարվեց դառնալ Արևմուտքի ձեռքում կույր գործիք, ու անգամ հրաժարվեց միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Սակայն պատճառը միայն դա չի, այլ դա հավանաբար շատ ավելի խորքային և հեռահար ստրատեգիայի արդյունք է։ Ակնհայտ է, որ այս իրենց քայլով միասնական Արեւմուտքը Վրաստանին ավելի է մղելու Ռուսաստանի գիրկը։ Հարց է ծագում, թե ինչու։ Եվ այնտեղ կա մեկ քաղաքական տրամաբանական բացատրություն՝ Վրաստանը, իսկ դրա հետ միասին ողջ Անդրկովկասը, հանձնում են Ռուսաստանին, որպեսզի Մոսկվային վերջապես ցամաքային սահմանով մոտեցնեն Թուրքիային ու այդ կերպ վերջապես կարողանա կյանքի կոչել ռուս-թուրքական պատերազմը, ինչը այսքան տարի հանդիսանում է անգլո-սաքսոնների անթաքույց երազանքը։ Երբ ժամանակին Վրաստանը դուրս եկավ Մոսկվայի ազդեցության գոտուց և ռուսներն ստիպված եղան անգամ իրենց զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից, Մոսկվան սկսեց Անդրկովկասին նայել, կարելի է ասել, մատների արանքով, քանի որ առանց Վրաստանի անհնարին է լիարժեք կերպով վերահսկել ողջ Անդրկովկասը։ Մոսկվան անգամ չուներ ցամաքային ճանապարհ, որպեսզի լիարժեք կարողանար սպառազինություն հասցնել և՛ հայերին, և՛ մատակարարել Հայաստանում գտնվող իր ռազմաբազան՝ օդային ճանապարհով ամեն տեսակի զենք չես բերի, իսկ ինչ էլ բերվում էր, բավականին թանկ էր նստում։ Հենց այդ պատճառով էլ տարիների ընթացքում Մոսկվայի ներկայությունը ու իր ազդեցությունը Անդրկովկասում դառել էին շատ նոմինալ։ Իսկ հիմա, եթե Արևմուտքը Վրաստանին Տրոյական ձիու կարգավիճակով նվիրի Մոսկվային, ակնհայտ է, որ այդ պարագայում ռուսների մոտ նորից կառաջանա գայթակղությունը՝ իր տակ վերցնելու ողջ Անդրկովկասը, իսկ դա հենց ինքնին նշանակում է շատ կոշտ դիմակայություն այս տարածաշրջանում արդեն բավականին պնդացած և արմատավորված Թուրքիայի հետ։ Եվ այդ իրավիճակում ու դրանից բխող զարգացումները մեխանիկորեն ընդունակ են կյանքի կոչել համապատասխան կենտրոնների կողմից այդքան սպասվելիք ռուս-թուրքական պատերազմը։ Առավել ևս, որ եթե մինչ այդ երկու պետությունները, չունենալով ցամաքային սահման, վերջին տասնամյակներում կարողանում էին խուսափել լիարժեք պատերազմից, ապա այդ կերպ կլուծվի նաև այդ խոչընդոտը, առավել ևս, որ հա՛մ ռուսները, հա՛մ թուրքերը, առավելապես ցամաքային պատերազմներ վարող ազգեր են, երկուսի նավատորմն էլ թույլ չի տալիս ցամաքային հպման կետեր չունենալու դեպքում վարելու ծովային կամ օդային լիարժեք պատերազմներ։ Հանուն ռուս-թուրքական ապագա պատերազմի ժամկետները մոտեցնելու համար զոհաբերվել է Արցախը, ի՞նչն է խանգարում, որ զոհաբերվի նաև Վրաստանը»: