Karevorinfo  Համացանց  170

«Անհրաժեշտ է կառուցել պետություն, որտեղ հանրային հարաբերությունների հիմքում արժեքները կլինեն ազատությունը և արդարությունը»․ Միսկարյան

12:18 կիրակի, 19 հունիսի, 2022 թ.
«Անհրաժեշտ է կառուցել պետություն, որտեղ հանրային հարաբերությունների հիմքում արժեքները կլինեն ազատությունը և արդարությունը»․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը. «Մեր մոտեցումները պետություն ունենալու, պետականություն կայացնելու վերաբերյալ հետևյալն են.
     Ժամանակը ցույց տվեց, որ ավտորիտար արժեքների` և՛ փողի, և՛ ուժի վրա, կառուցված պետությունը մեր ռեսուրսների պայմաններում անկենսունակ է։
     Հետևաբար, մեզ անհրաժեշտ է կառուցել պետություն, որտեղ հանրային հարաբերությունների հիմքում արժեքները կլինեն ազատությունը և արդարությունը, այն է` դեմոկրատական պետություն։
     Նման պետություն կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ այդ արժեքների իմաստը, բովանդակությունը, գինը իմացող ու դրանց պաշտպանության համար պայքարելու պատրաստ և փոխհամագործակցող հասարակական շերտ։ (Իմ գնահատմամբ հանրության 1%-ի չափով):
     Արժեքները սերմանելու, դրանք յուրացնելու, միևնույն ժամանակ այդ արժեքների և դրանց շուրջ հասկացությունների, տերմինների վերաբերյալ միևնույն «լեզվով» խոսելու ու իրար հասկանալու համար անհրաժեշտ է այդ արժեքների վերաբերյալ գիտելիքի` հումանիտար և հասարակագիտական գիտելիքի, հասանելիություն և մատչելություն։
     Հասանելի.
     ենթադրում է, որ ցանկացած մարդ, որն ուզում է նման գիտելիք ստանալ, ունենա դրա հնարավորությունը, իմանա, թե որտեղից է այն վերցնելու։
     Մատչելի.
     ենթադրում է, որ ցանկացած գիտելիք ստացող հնարավորություն կունենա իր համար մաքսիմալ ընկալելի և հարմար ձեւով ստանալ այդ գիտելիքը:
     Աշխարհը ունի հումանիտար գիտելիքի ավելի քան երեք հազար տարվա կուտակած պաշար։ Այդ գիտելիքը հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է, որ այն.
     -լինի հայերեն
     -լինի թվային
     Միևնույն ժամանակ այդ գիտելիքը մատչելի դարձնելու համար, անհրաժեշտ է այն վերարտադրել տարբեր ֆորմատներով` թվայնացված գրքեր, աուդիո գրքեր, քննարկումներ, դասախոսություններ, բանախոսություններ, բանավեճեր, զրույցներ, կարճ ֆիլմեր, դոկումենտալ ֆիլմեր և այլն։
     Կա համաշխարհային հումնատար գիտելիքի երեք աղբյուր.
     -Գրականությունը, որը կուտակել է քաղաքակրթությունը։
     -Բաց աղբյուրներում հասանելի միջազգային անվանի հումանիտար և հասարակական գիտությունների գիտնականների (օտարալեզու) դասախոսությունները, բանախոսությունները, հարցազրույցները:
     -Հայկական միջավայրում առկա գիտնականների գիտելիքը։
     Խնդիր 1.
     Անհրաժեշտ է այդ երեք աղբյուրների գիտելիքը հայերեն լեզվով, թվային տարբերակով, մեկ կետից ինտենսիվ մատուցել հանրությանը և հընթացս օգնել իրար տարածելուն և յուրացնելուն։
     Խնդիր 2.
     Ստեղծել քաղաքական դպրոց, նրանց համար, ովքեր կցանկանան ստանալ ավելի խորը քաղաքագիտական, հասարակագիտական, կառավարչական և գիտելիքներ, որոնք կօգնեն մարդուն դառնալ առավելի իրավագիտակից և պատասխանատու։
     Խնդիր 3.
     Ձևավորել օնլայն և օֆլայն միջավայր, որտեղ առավել իրավագիտակից ու պատասխանատու քաղաքացիները փոխօգնության և ինքնակրթության ճանապարհով կխորացնեն իրենց գիտելիքները, կինքնորոշվեն և պատրաստ կլինեն վերցնել իրենց վրա ավելի մեծ պատասխանատվություն քան մյուսները։
     Ինքնիշխան, ժողովրդավարական, մարդակենտրոն ազգային պետություն կառուցելու համար անհրաժեշտ է այսքան բանը։ Կա այս ամենը անելու թե հմտությունը, թե գիտելիքը, թե անողները։ Միակ խանգարող հանգամանքը, ինչպես հասկանում եք` ֆինանսական ռեսուրսների սղությունն է, որը թույլ չի տալիս անել այս ամենը ավելի արագ, քան հիմա է արվում։ Իսկ ժամանակը, ցավոք մեր դեմ է գործում։
     Եթե ցանկանում եք այս կամ այն կերպ ներգրավել այս գործընթացի մեջ, գրեք ինձ, և մենք կքննարկենք համագործակցության հնարավոր ձևաչափը, իսկ եթե պատրաստ եք ֆինանսապես աջակցել գործընթացը նախաձեռնած «ժողովրդավարական հարթակ» հիմնադրամին, դարձյալ գրեք ինձ, հանդիպենք, ավելի մանրամասն ներկայացնեմ անելիքները»։