Karevorinfo  Իրադարձություններ  138

«Եկող շաբաթվա ընթացքում շարունակվելու են ակցիաները»․ Սաղաթելյանը՝ առաջիկա անելիքների և հաջորդ հանրահավաքի մասին

22:57 շաբաթ, 18 հունիսի, 2022 թ.
«Եկող շաբաթվա ընթացքում շարունակվելու են ակցիաները»․ Սաղաթելյանը՝ առաջիկա անելիքների և հաջորդ հանրահավաքի մասին

«Առաջիկայում կներկայացնենք այն մեխանիզմները, թե քաղաքացիներն ինչպես կարող են ընդգրկվել մեր աշխատանքների մեջ։ Մենք օգտվելու ենք բոլոր կարող մարդկանց հնարավորություններից։ Համախմբելու ենք մեր ողջ ներուժը»,- Ֆրանսիայի հրապարակում տեղեկացրեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Երկուշաբթի օրվանից պլանավորել ենք հանրապետության բոլոր մարզերում դիմադրության օջախներ ձևավորելու կորդինացիոն խորհուրդներ ստեղծելու համար, արդեն աշխատանքները պլանավորված են, և մեր համապատասխան հանձնախմբերը երկուշաբթի օրվանից կսկսեն նաև մարզերում աշխատանքը»,- հայտնեց նա։

«Այս ընթացքում՝ Արցախում և սփյուռքում դիմադրության օջախների ձևավորման գործընթացը համարեք սկսված։

Եկող շաբաթվա ընթացքում շարունակվելու են մեր ակցիաները և գործողությունները։ Հաջորդ հանրահավաքները տեղի կունենան հունիսի 24-ին, ժամը 19։30-ին՝ այս հրապարակում։ Բացի այդ, յուրաքանչյուր օրը՝ 19։30-ին, շարժման առաջնորդները, խորհրդարանական երկու խմբակցությունների պատգամավորները կլինեն այս այգում ՝ հանդիպելու մեր քաղաքցիների հետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։