«Մենք քաղբանտարկյալ չենք ունեցել, բայց առաջիկայում կունենանք». Արծրուն Պեպանյան
«Մենք քաղբանտարկյալ չենք ունեցել, բայց առաջիկայում կունենանք». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի հունիսին էր: Փաշինյանը նոր-նոր վարչապետ էր դարձել: Երիտասարդների ոգևորված մի խմբի հետ, որոնց առաջին անգամ էի տեսնում, քննում էինք երկրում ընթացող գործընթացները:
- Մեր երկրում քաղբանտարկյալներ եղե՞լ են,- հարցրին ինձ:
- Ո՛չ,- պատասխանեցի,- չեն եղել: - Քաղբանտարկյալը նա է, ով ազատազրկվում է հրապարակայնորեն արտահայտած իր քաղաքական տեսակետի համար: Նման դեպք չի եղել: Իսկ եթե մարդը իշխանությունների դեմ կոնկրետ գործողությունների է դիմում և ազատազրկվում, ապա նա հաջողություն չունեցած հեղափոխական է, ապստամբ է և այլն, բայց ոչ՝ քաղբանտարկյալ:
Մենք քաղբանտարկյալ չենք ունեցել, բայց առաջիկայում կունենանք»: