Karevorinfo  Համացանց  162

«Հայտարարությունը հստակ սահմանում է, որ Լաչինի միջանցքը ԼՂ-ն է կապում Հայաստանին»․ Վահրամ Աթանեսյան

22:30 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
«Հայտարարությունը հստակ սահմանում է, որ Լաչինի միջանցքը ԼՂ-ն է կապում Հայաստանին»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության առաջին կետով սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցում»։ Ոչ մի խոսք հայ-ադրբեջանական, առավել ևս՝ Հայաստան-Ադրբեջան պատերազմի մասին։ Հայտարարությունը հստակ սահմանում է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղն է կապում Հայաստանին, ոչ թե «Ադրբեջանի տարածքում համահավաք ապրող նրա հայ քաղաքացիներին է կապում Հայաստանին»։ Ավելին, ռուսական խաղաղապահ զորախումբը տեղաբաշխվում է «Լեռնային Ղարաբաղում (այսինքն՝ ղարաբաղա-ադրբեջանական) շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»։ Հայաստանի և Արցախի քաղաքական, փորձագիտական և հանրային ուժերը փոխանակ կենտրոնանալու այս և այլ՝ մեզ համար շատ էական նշանակություն ունեցող ձևակերպումների և դրանցից բխող՝ Ադրբեջանի, Հայտարարության կողմ հանդիսացող Ռուսաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների, միջազգային կառույցների իրավական պարտավորությունների վրա, իրենց տալիս են ապոկալիպտիկ մտավարժանքների՝ կամա, թե ակամա նպաստելով, որ Ադրբեջանը խորացնի «կապիտուլյացիայի» և «հաշտության պայմաններն անվերապահորեն ընդունելու» դիսկուրսը»։