Karevorinfo  Համացանց  248

«Վրաստանի վրա մեծ ազդեցություն ունի երկուսուկես երկիր»․ Հակոբ Բադալյան

03:06 շաբաթ, 18 հունիսի, 2022 թ.
«Վրաստանի վրա մեծ ազդեցություն ունի երկուսուկես երկիր»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Տարիներ առաջ, իհարկե, կարող էինք մտածել, որ Վրաստանի վրա մեծ ազդեցություն ունի Արևմուտքը: Բայց նվազագույնը տասնամյակ է, ինչ ակնառու է մի բան՝ Վրաստանի վրա մեծ ազդեցություն ունի երկուսուկես երկիր՝ Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան:
     Ի դեպ, այդ առնչությամբ թերևս հետաքրքիր է մի հանգամանք, որ կարծես թե հիմնականում դուրս է եղել մեր ուշադրությունից: Ինչպե՞ս հանգուցալուծվեց «Վարդերի հեղափոխությունը»: Վրաստանում Շևարդնաձեի իշխանությունը կամ Շևարդնաձեի անիշխանությունը Սահակաշվիլուն փոխանցեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը: Ընդ որում, այդ ժամանակ անգամ Հայաստանում էին շատերը զարմանում, թե Երևանում ընդդիմության տասնյակ հազարանոց ցույցերը չբերեցին իշխանափոխության, իսկ Վրաստանում մոտ 10-15 հազար մարդ էր դուրս եկել փողոց, բայց տեղի ունեցավ իշխանափոխություն:
     Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունն ու ազդեցությունը բարձրակետին է հասել Սահակաշվիլու նախագահության շրջանում»: