Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար
Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ալիքում հայտնել է, որ Ուկրաինան վիզային ռեժիմ կսահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար՝ «որպես ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքների հակազդում»: «Մեր պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին հակազդելու համար, նախարարների կաբինետին առաջարկել եմ մշակել Ռուսաստանի քաղաքացիների՝ Ուկրաինայի տարածք մուտքի ռեժիմի վերանայման հարց»,- գրել է նա։
Զելենսկու խոսքով՝ նախարարների կաբինետի որոշումից հետո, վիզային ռեժիմը կսկսի գործել 2022 թվականի հուլիսի 1-ից։