Karevorinfo  Համացանց  267

«Հենց դրա համար էլ Ուկրաինա են ժամանել Մակրոնը, Շոլցը և Դրագեն». Թ. Ալեքսանյան

01:00 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
«Հենց դրա համար էլ Ուկրաինա են ժամանել Մակրոնը, Շոլցը և Դրագեն». Թ. Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ուկրաինայի ղեկավար շրջանակներից հայտարարել են, որ երկիրը օրական (մահացած ու վիրավոր) մինչև 1000 զինվոր է կորցնում: Իրականում, ըստ ԱՄՆ-ի հետախուզության հայտնած տվյալների, այդ թիվը խիստ չափազանցված է, սակայն Ուկրաինայի ղեկավարներն արդեն այս ամսվա սկզբից սկսել են մեկը մյուսին գերազանցող սարսափազդու թվեր հրապարակել. ինչո՞ւ, նախ դրանով նրանք արևմուտքին մեսիջ են ուղարկում, որ վերջինները ավելի արագ տեմպերով և ավելի մեծ քանակի ծանր զենքեր ուղարկեն Ուկրաինա, սակայն հիմնական նպատակը դա չի, հիմնական նպատակը սեփական ժողովրդին նախապատրաստելն է տարածքային շատ ցավալի կորուստներ ունենալու մտքի հետ համակերպվելուն, ըստ ամենայնի, արդեն կա ինչ-որ փոխադարձ պայմանավորված պլան, համաձայն որի, ռուսները, ըստ երևույթին, կվերցնեն Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մնացած տարածքներն ու այդ վիճակում կկնքվի զինադադար, որից հետո պարզ է, որ այդ երկու մարզերի տարածքները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիայի մարզերի այն տարածքները, որոնք արդեն ռուսների վրահսկողության տակ են, մեկընդմիշտ կմնան ռուսներին, չնայած որ Ուկրաինան ու աշխարհը դե յուրե դա օկուպացիա ու անեքսիա կհամարեն, սակայն դե ֆակտո կընդունեն դա:
     Ահա հենց դրա համար էլ այսօր Ուկրաինա են ժամանել Մակրոնը, Շոլցը և Դրագեն, որպեսզի Զելենսկու հետ քննարկեն այդ ծրագրի մանրամասները:
     Ամեն ինչ կախված կլինի Մեծ Բրիտանիայի դիրքորոշումից, եթե բրիտանացիները նույնպես համաձայնվեն, ուրեմն ԱՄՆ-ը նույնպես կհամաձայնվի և այդպես էլ կլինի, իսկ եթե ոչ, ուրեմն ուկրաինացիները կշարունակեն պայքարը:
     Բայց, այնուամենայնիվ, այդ ծրագիրը նույնպես շատ լավ ծրագիր է Ուկրաինայի ու հետխորհրդային շատ պետությունների համար, այդ թվում և մեզ համար, քանի որ դա, ըստ էության, Ռուսաստանի համար ստրատեգիական մեծ պարտություն է նշանակում»: