Karevorinfo  Համացանց  241

«Բերձոր-Աղավնոյի դավաճանական հանձնման այս վճռորոշ օրերին ո՞ւր են այդ փրկիչները». Վահե Սարգսյան

23:42 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
«Բերձոր-Աղավնոյի դավաճանական հանձնման այս վճռորոշ օրերին ո՞ւր են այդ փրկիչները». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշեր-ցերեկ ինձ հանգիստ չտվող ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ խնդրի՝ Բերձոր-Աղավնոյի (ըստ էության՝ ամբողջական Արցախի) դավադիր հանձնման վտանգների մասին մտածելով՝ էսօր գիտե՞ք ինչ էի հիշել. հիշու՞մ եք, նախկինում իրենց բնապահպան հռչակած խմբեր կային, Թռչկան էին փրկում, ամենուր պատերին գրում էին «Դեպի Թռչկան», «Փրկի՛ր Թռչկանը», խմբերով արշավում էին ամեն օր Լոռի և այլն: Դե, Թռչկանը օրինակ բերեցի, բայց նման լիքը նախաձեռնություններ կային, թեկուզև Մաշտոցի պուրակը:
     Հա, մարդիկ կային՝ Քարվաճառի, Քաշաթաղի ՀԷԿ-երի դեմ հացադուլ էին անում, նստացույց, իրենց ճղում էին՝ իբր հանուն Քարվաճառի, Քաշաթաղի բնության պահպանության...
     Մի խոսքով՝ պարզ է, ինչ նկատի ունեմ:
     Հիմա. ինձ կարո՞ղ է որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն տալ՝ Բերձոր-Աղավնոյի դավաճանական հանձնման այս վճռորոշ օրերին ու՞ր են այդ փրկիչները: Հիշեցնեմ՝ մեր հայրենիքի այդ կարևորագույն ռազմավարական հատվածը ոչ թե հանքերի կամ ՀԷԿ-երի միջոցով վնասվում է, այլ ՀԱՆՁՆՎՈՒՄ, հասկանու՞մ եք, ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒՆ:
     Ավելին՝ Բերձորի հանձնմամբ այս թուրանամետ ռեժիմը փակում է Արցախի պատմության վերջին էջը, հասկանու՞մ եք, և դա տեղի է ունենում օրը ցերեկով, մի ողջ ժողովրդի աչքի առաջ, այն ժողովրդի, որն ուղիղ 30 տարի առաջ ՆՈՒՅՆ օրերին արյամբ ու մեկ բռունցք դարձած փառավոր մտավ հայոց Սյունյաց աշխարհի 6-րդ գավառ՝ Աղահեճք (Լաչին անունը հենց Աղահեճքի աղավաղված ձևն է՝ Աղաճ - Ալաճ - Ալաչ - Լաչ - Լաչին):
     Թե՞ մենք իրականում գործ ենք ունեցել ոչ թե բնապահպանների կամ հայրենանվեր անձանց, այլ արևմտաթուրքական փողերով ռոճիկ ստացած գործակալական ցանցի հետ, ում առջև խնդիր էր դրված քայքայել երկիրն ու հանրության գիտակցությունը, իշխանության բերել այսօրվա խմբակին ու գնալ վաստակած հանգստի»: