Karevorinfo  Համացանց  407

«Սերժ Սարգսյանը մի օր կասի՞, թե 2018 -ի գարնանը դրսի ի՞նչ հզոր ուժերի է ինքը պարտվել»․ Ոսկան Սարգսյան

00:06 ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
«Սերժ Սարգսյանը մի օր կասի՞, թե 2018 -ի գարնանը դրսի ի՞նչ հզոր ուժերի է ինքը պարտվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Սերժ Սարգսյանը 2018-ին ապրիլ-մայիս ամիսներին ամբողջությամբ հանձնեց Արցախի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանի միջնաբերդի բանալիները՝ սկզբից Անգլիայից որպես նախագահ բերված, նախկինում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված Արմեն Սարգսյանին, քիչ հետո էլ՝ հզոր փիառ տեխնոլոգիաների և գործիքների միջոցով հմտորեն բեմադրված թավշյա հեղափոխոխություն-քաղաքական դավադրությամբ՝ Նիկոլ Փաշինյանին։ Սերժ Սարգսյանը 2016-ին օրենքի խախտումներով ԱԱԾ տնօրեն նշանակեց բանակում չծառայած, 2020-ի հունվարին ինքնասպան եղած, կամ՝ մահացված Գեորգի Կուտոյանին, 2016-ին գլխավոր դատախազ նշանակեց Նիկոլ Փաշինյանի օրոք 4 տարի պաշտոնավարող Արթուր Դավթյանին, 2016-ին ՀՌԱՀ անդամ նշանակեց նախկինում քրեական հանցագործության համար պայմանական դատապարտված, այժմ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, 2017-ին Դանիայում ՀՀ դեսպան նշանակեց 2008 թվականի մարտի 1-ի փողոցային ընդվզումի կազմակերպիչներից Ալիկ Արզումանյանին։ Սերժ Սարգսյանն էր 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի, Արամ Զավենի Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի կուսակցությունները միավորող «Ելք» դաշինքի քավորը, մամուլը գրեց, որ այդ ընտրություններում Արարատյան դաշտում տեղակայված զորամասերից մեկի զինվորները հրամանով քվեարկել են «Ելք» դաշինքի օգտին։ Մի օր Սերժ Սարգսյանը կասի՞, թե 2018 թվականի գարնանը դրսի ի՞նչ հզոր ուժերի է, իր իսկ խոստովանությամբ, ինքը պարտվել։ Հայաստանն ու Արցախը շախմատի խաղատախտակ չեն, ժողովուրդն էլ՝ զոհաբերվող ֆիգուր չէ, ամեն գաղտնի խաղ մի օր բացահայտվում է»։