Karevorinfo  Թերթերի տեսություն  156

Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածու. «Ժողովուրդ»

09:30 հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երեք ամիս կա, սակայն քաղաքական իշխանություններն արդեն նրան փոխարինող են փնտրում: Ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի, մոտ երեք ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Ըստ նույն օրենքի՝ Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ կարող է առաջադրվել այդ պաշտոնում, սակայն, մեր տեղեկություններով, իշխանություններն ավելի հակված են իշխող ՔՊ-ի կողմից խորհրդարանին այլ թեկածու առաջարկել:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ թեկնածուներից մեկն էլ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է: Երեկ փորձեցիք պատգամավորից ճշտել՝ նման քննարկումներ կան, թե ոչ, և արդյոք առաջարկ ստացել է: Վերջինը նշեց. «Առաջին անգամ եմ լսում, ժպիտով եմ վերաբերվում նման լուրերին»: Բոլոր կառույցներում սեփական մարդկանց պաշտոնների նշանակելու մոլուցք ունեցող իշխանությունների պարագայում այսպիսի թեկնածուն սպասելի էր, և նույնկերպ սպասելի էին նաև մամուլի տեղեկությունները հերքել սիրող ՔՊ-ականների այսպիսի պատասխանները»:

Մանրամասները՝ թերթի համարում: