Karevorinfo  Համացանց  487

«Այդ 500 հայերի համար Բերձորն ու Աղավնոն պահելը ավելի կարևոր է, քան սեփական անվտանգությունը». Հոխիկյան

22:18 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
«Այդ 500 հայերի համար Բերձորն ու Աղավնոն պահելը ավելի կարևոր է, քան սեփական անվտանգությունը». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Բերձոր (Լաչին) և Աղավնո գյուղերը հայկական պահելու և Ադրբեջանին չհանձնելու համար մեզ անհրաժեշտ է արագ՝ օրերի ընթացքում վերաբնակեցնել դրանք։ Այդ մասին ես շարունակ խոսում եմ առնվազն 2021-ի գարնանից, երբ արդեն տեսանելի էր, որ թշնամին պատրաստվում է տիրանալ նաև Լաչինի գործող միջանցքին։
     2021-ի ընթացքում, երբ ունեինք ավելի քան 1 տարի ժամանակ, իմ հորդորներին ու կոչերին ՀՀ իշխանության ներկայացուցիչները պատասխանում էին թշնամաբար, իսկ Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված կամ հենց Բերձորից (Լաչինից) հեռացած մեր շատ հայրենակիցներ պնդում էին, թե չկա անվտանգության երաշխիք։
     Ամիսներ շարունակ հնչեցին մեղադրանքներ, թե ես տաքուկ անկյունում նստած՝ իրենց կոչ եմ անում կրկին գնալ Լաչին ու ապրել թշնամու թիրախի տակ, այնինչ իրականում ընկերներիս հետ հենց ես եմ 1,5 տարի բառացիորեն չափում Քաշաթաղի ճանապարհները, իսկ այնտեղից հեռացած բազմաթիվ մարդիկ հանգիստ ապրում են ՀՀ-ում։ Ի դեպ, այդ մարդկանց մեջ բնիկ արցախցիներ գրեթե չկան, նրանք 1990-ականներին հիմնականում ՀՀ-ի տարբեր վայրերից Բերձոր (Լաչին) տեղափոխվածներ են։
     Ի պատիվ ավելի քան 500 վերաբնակների՝ այսօր Աղավնոյում ու Բերձորում (Լաչին) հայեր են ապրում։ Նրանք չեն վախենում անվտանգության խնդիրներից, կարողացել են հարմարվել շաբաթական 3 անգամ ադրբեջանական մեքենաների տեղաշարժին, որոնք անցնում են բացառապես ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Այդ 500 հայերի համար Բերձորն ու Աղավնոն պահելը ավելի կարևոր է, քան սեփական անվտանգությունը, քանի որ հասկանում են՝ այսօր կորցնելով այս շրջանը, վաղը բացելու ենք թշնամու առաջ մյուս տարածքների դռները։
     Եթե 2021-ի ընթացքում մարդիկ արձագանքեին իմ բազմաթիվ հորդորներին ու կոչերին՝ 1 տարվա ընթացքում վերաբնակեցնել Բերձորը (Լաչինը), ապա այսօր մենք խուճապի մատնված չէինք փորձի 15 օրում դա անել։ Այսօր արդեն շատերը հասկանում են Լաչինը կորցնելու աղետալի հետևանքները, բայց արդեն ժամանակ չկա։
     Ժամանակ միշտ կա, ցանկություն է պետք։ Եթե կա ցանկություն ու կամք, ապա նույնիսկ վերջին վայրկյանին կարելի է փրկել ամեն ինչ։
     Ես մեծ հարգանք ունեմ Բերձորում (Լաչին) ու Աղավնոյում այսօր ապրող մեր հայրենակիցների նկատմամբ։ Վստահ եմ, եթե նրանց կողքին կանգնենք ու ամուր կանգնենք, կկարողանանք պահել այս շրջանը, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին կհանձնի ամեն ինչ, հետո մենք էլի ողբ ու լաց կկապենք, դա հայերի մոտ լավ է ստացվում։
     Լավ մտածեք, ժամանակ քիչ կա։ Եկեք միասին գնանք ու պահենք Բերձորը (Լաչին) և Աղավնոն»։