Karevorinfo  Իրադարձություններ  137

«Երբ մենք 88-ին նստեցինք, մեզ օտար մարդիկ բուլկի էին բերում. և ոչ ոք չէր որակում՝ բուլկիակեր». Ռ. Սաղաթելյան

20:42 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
«Երբ մենք 88-ին նստեցինք, մեզ օտար մարդիկ բուլկի էին բերում. և ոչ ոք չէր որակում՝ բուլկիակեր». Ռ. Սաղաթելյան

Բանասիրական ֆակուլտետի նախկին ուսանողուհի Ռիտա Սաղաթելյանն, ով 88-ի շարժմանն ուսանողական նստացույցի ակտիվ մասնակից էր, այսօր՝ Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշի օրը մանրամասներ պատմեց այդ օրերի ճակատագրական իրադարձություններից: «Երբ մենք նստեցինք, նստեցինք անվերադարձ ու անվերապահ: Այն հույսով, որ անպայման հաղթելու ենք և այն ժամանակվա անվամբ՝ Ղարաբաղը մերն է լինելու: Նստեցինք այդ նպատակով և ոչ ոք իրեն իրավունք չէր վերապահում գոնե մի կես ժամով վեր կենալու: Մեր սնունդի հարցը հոգում էին տարբեր մարդիկ, որոնց չէինք էլ ճանաչում: Հիմնականում բերում էին բուլկի ու կարկանդակ, և ոչ ոք մյուսին չորակեց՝ բուլկիակեր: Ոչ մեկին չէր հետաքրքրում՝ իր կողքի կանգնածն ով էր, ինչ դասի մարդ էր: Բոլորին համախմբել էր մի գաղափար՝ Արցախի գաղափարը և ազգն էր միասնական: Ես խոր հավատ ունեմ, որ մեր ազգը նորից միասնական գալու է, նստելու է այս աստիճաններին՝ այն նույն հավատով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
     Երբ մենք այստեղ նստած էինք, վախենում էինք, որ կիսամյակի ավարտն էր, մեր դասախոսները մեզ չեն գնահատի: Բայց մեր ամենահարգված դասախոսները, օրինակ՝ Հովհաննես Բարսեղյանը, Սամվել Մուրադյանը, եկան և այստեղ ընդունեցին մեր քննությունները: Եվ իրենք մեզ հետ նստած էին մեր կողքին, կան նկարներ»: