«Եղվարդի խաչքարային մշակույթը ամենահետաքրքիրներից է». Սևակ Արևշատյան
«Եղվարդի խաչքարային մշակույթը ամենահետաքրքիրներից է». Սևակ Արևշատյան

Խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Սևակ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եղվարդի խաչքարային մշակույթը ամենահետաքրքիրներից է։ Շեշտակի տեղայնացված է ժամանակի մեջ։ Միանգամից բուռն սկիզբ 12-րդ դարի երկրորդ կեսին ու աչք շոյող վերելք։ Թերևս հենց էստեղ են կերտել 12-րդ դարի երկորդ կեսի լավագույն խաչքարերը՝ Վարդի գլխավորությամբ։ Հետո միանգամից անկում․ մի քանի օրինակով միայն 13-րդ դարի սկզբին համալրեցին միջավայրը ու կարծես խռովեցին խաչքարերից։ Նաև՝ ահավոր չեն սիրել խաչքարի վրա արձանագրություն թողնել։ Մի քանի տասնյակ հասնող խաչքարերից միայն մի քանիսի վրա կան արձանագրություններ։ Թվակիր է ընդամենը մեկ խաչքար /Վարդի կերտած, էն էլ տապանաքարի վրա/։
Նույնիսկ Եղվարդի Ս․ Աստվածածինը չկարողացավ խաչքարաստեղծման շունչ տալ։
16-րդ դդ ․ որոշ աշխուժություն նկատվեց, Քիրամին կանչեցին, բայց դե 12-րդ դարի երկրորդ կեսի բռնկումը մնաց անգերազանցելի»: