Karevorinfo  Համացանց  124

«Նրանք, ովքեր տրտնջում էին, թող դուրս գան և ի ցույց դնեն իրենց հզորությունը»․ Ա․ Պեպանյան

17:54 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
«Նրանք, ովքեր տրտնջում էին, թող դուրս գան և ի ցույց դնեն իրենց հզորությունը»․ Ա․ Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գրառումը․ «Ֆրանսիայի հրապարակն ազատ է: Բոլոր նրանք, ովքեր այս երկու ամիս բացահայտ տրտնջում էին, թե Դիմադրության շարժումն իրենց խանգարում է, որ իրենք երկրում բողոքի հզոր ցույցեր անելով՝ հեռացնեն իշխանություններին, արդեն ունեն գործելու ազատություն: Իրենց այլևս կաշկանդող չկա, թող դուրս գան և ի ցույց դնեն իրենց հզորությունը:
     Դիտարկելով մեր քաղաքականապես ակտիվ հատվածին, առանց սխալվելու մեծ ռիսկի կարող եմ ասել, որ լինելու է այն, ինչ եղավ 2021–ին, երբ նույն կերպ տրտունջներ եղան, թե Հայրենիքի փրկության շարժումն իրենց խանգարում է ու հենց այն հրապարակներն ազատի, ապա իրենք քաղաքական ցունամի կանեն,,,,
     Տրտնջացողների կողմից 2021–ին ոչինչ չեղավ: Հիմա էլ չի լինի, քանի որ քաղաքականապես ակտիվ, մտահոգ հատվածի 90 տոկոսը, նախկին ու ներկա չնայելով, Ֆրանսիայի հրապարակում էր, իսկ ահա տրտնջացողներն այդ 90 տոկոսին այս օրերին պարսավանքի ենթարկեցին:
     Այ նրանք, ովքեր անհանգիստ էին, բայց հրապարակային չէին տրտնջում ու չէին վատաբանում փողոց ելած մարդկանց, չեմ բացառում, որ առաջարկներ կունենան»: