Karevorinfo  Համացանց  219

«Այս պայքարը չպետք է ավարտվի նույնիսկ Նիկոլին փոխելուց հետո». Հակոբ Հակոբյան

23:42 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
«Այս պայքարը չպետք է ավարտվի նույնիսկ Նիկոլին փոխելուց հետո». Հակոբ Հակոբյան

ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում չի եղել ժողովրդի նման ընդվզում, որտեղ հարցը ոչ թե իշխանափոխությունն է, այլ հայրենիքի փրկությունը և պետության կործանման դեմ դիմադրությունը: Թերևս 2008 թվականին նման մարդաշատությամբ բողոքի ցույցեր եղան, սակայն 2008թ․ փետրվարին կայացած ընտրություններից հետո ընդդիմության միակ պահանջն ընտրությունների արդյունքների չեղյալ ճանաչելն էր, այսինքն՝ դա զուտ իշխանության համար պայքարն էր, իսկ այսօր լիովին այլ իրավիճակ է: 2020 թվականի արցախյան պատերազմի պարտությունից հետո զոհասեղանին դրված է Արցախի գոյության, ինչպես նաև Հայաստան Հանրապետության լինել-չլինելու հարցը։ Ուստի այս պայքարից արագ արդյունքներ ակընկալողները պետք է հասկանան, որ սա Նիկոլին փոխել-չփոխելու հարց չէ: Ասեմ ավելին՝ այս պայքարը չպետք է ավարտվի նույնիսկ Նիկոլին փոխելուց հետո: Սա պայքար է, որտեղ պետք է հայ ազգը կարողանա դիմադրել Արցախից մնացած 25 տոկոսն Ադրբեջանին հանձնելու և Հայաստանից նոր տարածքներ զիջելու իշխանությունների պատրաստակամությանը, մեր պետականությունը կորցնելուն, Բաքվի և Անկարայի գերիշխանություն տակ ընկնելուն և Հայաստանի թրքացմանն ու թրքական տարածք դառնալուն: Ֆրանսիայի հրապարակում գեներացվեց այն ուժը, որն այլևս ունակ է և պատրաստ է իրավիճակ փոխել երկրում: Մնացած ամեն ինչը մարտավարական հարցեր են, որոնք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել։ Այս տեսանկյունից, լիովին հասկանալի է դիմադրության շարժման մարտավարությունը՝ պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ:

Պայքարը, պատրաստ եղեք, նոր է սկսվում։ Նահանջ չկա, հետքայլ չկա»։