Karevorinfo  Համացանց  206

«Հիմա ընդդիմադիր բարիկադներում պետք է գնա ներքին մասնատման, մեղքերի բարդման և ինքնաարդարացման նոր միտումները»․ Վ․ Թորոսյան

17:30 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
«Հիմա ընդդիմադիր բարիկադներում պետք է գնա ներքին մասնատման, մեղքերի բարդման և ինքնաարդարացման նոր միտումները»․ Վ․ Թորոսյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողոցային պայքարի ամեն հերթական փուլի ֆիասկոն և կատարյալ ձախողումը գործող իշխանության ամենահուսալի հենարանն է։
     Հանրության արդար ցասումը սխալ գործարկելը, ուղղակի կամ անուղղակի մաշելը ոչ միայն ցավի բթացման և հուսախաբության նոր օջախներ է ստեղծում, այլ ավելի հաստատակամ է դարձնում ապազգային իշխանությանը իր առաքելությունը ավարտին հասցնելու։
     Մենք ամենապատեհ պահը արդեն իսկ բաց թողեցինք, երբ նոյեմբերի 9֊ին հաջորդած փետրվարյան ազգային պոռթկումը ճզմեցինք՝ որպես խայծ նետված ընտրությունների մամլիչի տակ։ Իսկ դրանից հետո այդ պոռթկումը սառեցրինք խորհրդարանական անպտուղ պայքարի և քաղաքական քինախնդրությունների անվերջ շրջապտույտի մեջ։
     Հիմա ընդդիմադիր բարիկադներում բնականորեն պետք է գնա ներքին մասնատման, մեղքերի բարդման և ինքնաարդարացման նոր միտումները, որը նախ կդրսևորվի սոցիալական հարթակում, գուցե նաև փողոցում, իսկ եթե հանկարծ տեղափոխվի խորհրդարան, կապահովի այդ ուժերի անվերապահ փլուզումը։
     Այո՛, մենք միասնական ենք... մեր մասնատվածության և ինքնահոշոտման մեջ»։