Karevorinfo  Համացանց  113

«Արևմուտքը փորձում է հակաչինական բլոկ ձևավորել». Տիգրան Աբրահամյան

18:06 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
«Արևմուտքը փորձում է հակաչինական բլոկ ձևավորել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամն արագ տեմպերով զարգանում է։

Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, Չինաստանի վճռականությունը մոտ չթողնելու Թայվանին սատարող, իսկ որոշ դեպքերում՝ հրահրող ուժերին, միջամտելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նոր գործընթացներ է խոստանում։

Արևմուտքը փորձում է այս հակամարտության շուրջ հակաչինական բլոկ ձևավորել, սակայն այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները՝ Ճապոնիան և Ավստրալիան, բավականին զգուշորեն են մոտենում խնդրին, որովհետև կարծում են, որ Թայվանի ուղղությամբ Չինաստանի հնարավոր մարտական գործողություններն իրենց չեն շրջանցելու։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում թեև հակառուսական դաշինք ձևավորվեց, սակայն այն ավելի շատ քաղաքական-քարոզչական բնույթ ունի, նույնիսկ այն պարագայում, որ մեկ տասնյակից ավելի երկրներ միացել են ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի պատժամիջոցների և ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։

Մյուս կողմից, այստեղ հակազդեցության օրենքները լրիվ իրենց ընթացքի մեջ են և դրանից ՌԴ-ից բացի, որոշների դեպքում՝ շատ ավելի շատ տուժում են հենց պատժամիջոցներ կիրառող երկրները։

ՌԴ-Չինաստան ռազմավարական դաշինքի առկայության և հատկապես վերջին վերանայումների պայմաններում, ՌԴ-ի և Չինաստանի դեմ ընդհանուր ճակատի ձևավորումն սկսել է խիստ մտահոգել բոլոր այն երկրներին, ովքեր ավանդաբար գործել են այս ուղղությամբ։

ՌԴ-ի ու Չինաստանի՝ բոլոր ուղղություններով իրենց քաղաքականությունը ներդաշնակեցնելու և համակարգմամբ գործելու մոտեցումն ուղերձ է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որ իրենց դիրքերը պաշտպանելու և ամրապնդելու հարցում նահանջ չի լինելու։

Պատահական չէ, որ մեծ թվով երկրներն իրենց զինանոցի վերանայման, ռազմական բյուջեների կտրուկ աճի գնալու քաղաքականություն են որդեգրել, ինչն աշխարհի ինչ-որ անկյունում պայթելու է։

Բնականաբար, աշխարհում այս մասշտաբի ընթացող զարգացումները չեն կարող չմտահոգել Հայաստանին, որովհետև արևելքից և արևմուտքից գործում են երկրներ, ովքեր հարմար առիթի են սպասում իրենց ռազմավարական խնդիրներն իրացնելու և Հայաստանի հետ կապված հարցը վերջնական փակելու համար։

Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչ որակի բանակցություններ են տարվում, բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, դրանք իրենց հավակնությունները բավարարելու են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջոցով։

Այս իշխանությունների պայմաններում իմաստ չկա էլ քննարկելու, թե ինչ պետք է անի Հայաստանն աշխարհում ընթացող խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերից նվազագույնը կորցրած դուրս չգալու համար»։