«Ամոթալին մեր 2 ֆուտբոլիստների շատ տգեղ պահվածքն էր». Թաթուլ Հակոբյան
«Ամոթալին մեր 2 ֆուտբոլիստների շատ տգեղ պահվածքն էր». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեփական կամ մրցակցի դաշտում Շոտլանդիային 1-4 հաշվով պարտվելը արտառոց չէ և ոչ էլ՝ ամոթալի: Շոտլանդիան մի գլուխ բարձր թիմ է՝ համալրված Պրեմյեր լիգայի բարձրակարգ ֆուտբոլիստներով:
Արտառոցն ու ամոթալին մեր երկու ֆուտբոլիստների տգեղ ու շատ տգեղ, ոչ ֆուտբոլային պահվածքն էր: Նման ֆուտբոլիստները տեղ չպիտի ունենան Հայաստանի ազգային հավաքականում»: