Karevorinfo  Միջազգային  249

Արջը հոշոտել է իր վրա կրակած որսորդին

Արջը հոշոտել է իր վրա կրակած որսորդին

Արջը հոշոտել է իր վրա կրակած որսորդին
18:36 երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
Արջը հոշոտել է իր վրա կրակած որսորդին

Իրկուտսկի մարզում արջն սպանել է 62-ամյա տղամարդուն, ով կրակել է իր վրա։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Տուլուն քաղաքի մոտ գտնվող անտառում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը դիտահարթակից վիրավորել է արջին, սակայն մեկ կրակոցը բավարար չի եղել կենդանուն սպանելու համար։ Այն բանից հետո, երբ որսորդն իջել է ներքև, արջը հարձակվել է ու սպանել:

Ավելի ուշ կենդանին տղամարդու կողքին ընկած՝ սատկել է ստացած վերքերից։ Որսորդի դին հայտնաբերել են երկու օր անց։

Աղբյուրի հետ զրույցում որսորդ Կոնդրատովը պատմել է, որ այս պահին արջերի մոտ զուգավորման շրջան է, ինչը նրանց ավելի ագրեսիվ և վտանգավոր է դարձնում մարդկանց համար։ Իսկ պարզելու համար, թե արդյոք արջը կենդանի է, պետք է նայել նրա ականջներին:

«Եթե ականջները ցցած են, ուրեմն նա դեռ ողջ է։ Դե, իսկ եթե արջի հանդիպելիս ընդհանրապես զենք չունես, լավագույն խորհուրդն է՝ հնարավորինս բարձր աղմկել, բղավել, ծափ տալ, թակել ափսեներ։ Գլխավորը՝ ոչ մի դեպքում չփախչելն է»,- պարզաբանել է մասնագետը։