Karevorinfo  Իրադարձություններ  464

Դատարանն անցավ դռնփակ ռեժիմի

Դատարանն անցավ դռնփակ ռեժիմի

Դատարանն անցավ դռնփակ ռեժիմի
14:54 երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
Դատարանն անցավ դռնփակ ռեժիմի

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի մեկնարկին, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարան է ստացվել Արմեն Գևորգյանի՝ երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը։ Դանիբեկյանը նշեց, որ նախ կանցնեն ապացույցների հետազոտությանը, ապա օրվա ավարտին դատարանը կքննի միջնորդությունը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ դատարանը, չգիտես՝ ինչու, միջնորդությունները միշտ նախատեսում է քննել տվյալ օրվա դատական նիստի ավարտին և նշեց, որ իրենք ունեն ևս մեկ միջնորդություն՝ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ այդ միջնորդությունը ևս կքննվի օրվա ավարտին։

Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ Արմեն Գևորգյանն օգտվում է անձեռնմխելիությունից և պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը չպետք է նստի և լսի, թե ով ինչ ապացույցներ է ներկայացնում։ Պաշտպանը միջնորդեց դռնփակ նիստ անցկացնել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները քննարկվում են դռնփակ, ուստի դատարանն անցնում է դռնփակ նիստի։