Karevorinfo  Համացանց  123

«Մի տխուր համեմատական». Հակոբ Բադալյան

«Մի տխուր համեմատական». Հակոբ Բադալյան

«Մի տխուր համեմատական». Հակոբ Բադալյան
03:06 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
«Մի տխուր համեմատական». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մի տխուր համեմատական, որ տարիների երևույթ է, տասնյակ և ավելի տարիների: Նայում ես ադրբեջանական կայքերը և ընդգրկված հարցերի, թեմաների շրջանակն ու դիտարկումների մասշտաբը՝ հայկական մեդիայի համեմատությամբ:
     Հայկական մեդիայի գերակշռող մասում աշխարհ, միջազգային քաղաքականություն, միջազգային հարաբերություններ գործնականում գոյություն չունի, այն էլ մի շրջափուլում, երբ աշխարհ է փոխվում և այդ փոփոխությունները բախտորոշ նշանակություն են ունենում և ունենալու Հայաստանի համար:
     Մեդիապրոդուկտի «կորիզը» բամբասանք է՝ կամ եղածի, կամ չեղածի բայց՝ բամբասանք երկու դեպքում էլ:
     Թերեւս հավի ու ձվի պատմությունն է՝ Հայաստանում քաղաքական «էլիտայի» դեգրադացումն է բերել մեդիայի դեգրադացման, թե՞ հակառակը: Սա, իհարկե, բավականին խորքային թեմա է: Բայց բոլոր դեպքերում իհարկե եզրակացությունը գալիս է մի կետի՝ որևէ հաջողություն էլ, տապալում էլ միշտ կրում է համալիր, համակարգային բնույթ»: