Karevorinfo  Համացանց  122

«2018-ի ընդդիմադիր շարժումը կունենար նույն ավարտը, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար». Վ. Բալյան

00:48 չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ.
«2018-ի ընդդիմադիր շարժումը կունենար նույն ավարտը, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար». Վ. Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմության գործողությունների այս արդյունքը միանգամայն կանխատեսելի էր, ինչի մասին հընթացս անդրադարձել եմ մեկ-երկու գրառումներով։ Քաղաքագիտությանը քամահրանքով վերաբերվելը մեր երկրում վատ ավանդույթ է դարձել՝ չնայած քաղաքականության մասին գիտությունը բառի ուղիղ իմաստով ճշգրիտ գիտություն է։ Ինչևէ, անհասկանալի է չարախնդանքը և հորթային հրճվանքը։ Ընդդիմության պայքարի այսպիսի արդյունքը ընդամենը հաստատում է շատերի կողմից դեռևս վիճարկվող հիպոթեզը, որ 2018 թվականի ընդդիմադիր շարժումը կունենար նույն ավարտը, ինչ ներկա և մինչև 2018 թվականի բոլոր ընդդիմադիր բողոքական ելույթները, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար։ Հայաստանում իշխանափոխություն, թե հեղափոխություն, ինչպես ուզում եք կոչեք, անհնար է, եթե գործող իշխանությունը պահպանում է կոերսիվ վերահսկողությունը պետական հարկադրական ապարատի նկատմամբ։ Հիմա կարող են բազմաթիվ հեքիաթներ պատմել, թե 2018 թվականին Սերժ Սարգսյանը կորցրել էր այդ վերահսկողությունը, այդ պատճառով էլ հրաժարական տվեց։ Չի եղել այդպիսի իրավիճակ, հարկադրական ապարատը ամբողջությամբ վերահսկվում էր այդ ժամանակ իշխողների կողմից։ Հարց՝ ուրեմն ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց և հանձնեց իշխանությունը։ Ես, իհարկե, ունեմ պատասխան, բայց առաջարկում եմ քննարկել»: