Karevorinfo  Միջազգային  125

Իրանական թումանի կտրուկ անկման պատճառով երկրում սկիզբ են առել բողոքի ցույցերը

22:18 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Իրանական թումանի կտրուկ անկման պատճառով երկրում սկիզբ են առել բողոքի ցույցերը

Ազգային արժույթի կտրուկ անկումը Իրանում հակակառավարական բողոքի ալիք է բարձրացրել։ Կիրակի օրն Իրանի արժույթը հասել է երբևէ եղած ամենացածր կետին, քանի որ համաշխարհային տերությունների հետ երկրի՝ խարխլված միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները փակուղի են մտել:

Թեհրանի առևտրականները իրանական ազգային արժույթը՝ թումանը, փոխանակել են 332 հազարով՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, այնինչ շաբաթ օրը մեկ դոլարն արժեցել է 327 հազար 500 թուման:

Միևնույն ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է արժույթի և ոսկու առևտրով զբաղվող 31 առևտրականի, ովքեր մեղադրվում են շուկայում «կեղծ պահանջարկ» ստեղծելու մեջ։
     Տնտեսության հետ կապված խնդիրների ֆոնին Իրանի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել։ Դրանցից ամենամեծը տեղի է ունեցել Թեհրանում։

Մայրաքաղաքում փողոցներ են դուրս եկել ձեռներեցներն ու խանութների սեփականատերերը։ Պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի տասնյակ մարդիկ բողոքել են հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակում հարկային նոր կանոններ մտցնելու և առուվաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու կառավարության մտադրության դեմ։

Սակայն սոցցանցերում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, որ հարյուրավոր մարդիկ են մասնակցում բողոքի ակցիային: Իրանցի լրագրող Բաբակ Թագվայը գրում է, որ փողոց դուրս գալու պատճառ է դարձել ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը։

Ահվազում բողոքի ակցիային մասնակցել են պետական ​​ծառայողները, ովքեր մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել։ Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Քերեջում, Շիրազում և Քուրդիստանում։