Karevorinfo  Համացանց  136

«44-օրյա պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ մեր զինված ուժերի ամենալուրջ բացթողումներից մեկը». Վարդան Բալյան

00:42 երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
«44-օրյա պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ մեր զինված ուժերի ամենալուրջ բացթողումներից մեկը». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «44-օրյա պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ մեր զինված ուժերի ամենալուրջ տապալումներից կամ բացթողումներից մեկը՝ կապված ռազմական ստորաբաժանումների քողարկման ու պաշտպանության հետ: Սա, ի դեպ, ռազմավարական նշանակության բացթողում էր, որ դիտարկվում էր ոչ միայն զինվորների, մարտական դիրքերի, ռազմական տեխնիկայի, այլև զորքերի ու տեխնիկայի տեղաշարժի ուղիների պարագայում: Բայրաքթարների մասին ահասարսուռ պատմությունները, իհարկե, որոշակիորեն հաստատում են դրանց հոգեբանական քայքայիչ ազդեցության հանգամանքը մեր բանակի մարտունակության վրա, սակայն... Փաստ է, որ պատերազմի ընթացքում հայկական զորքերի թիրախներին արձակվել են Bayraktar TB2-ի 1700 հրթիռներ, օրական 35 խոցում, որոնց զգալի մասը զորքերի ու տեխնիկայի տեղաշարժի ուղիներով շարժի ընթացքում: Փաստ է, որ պատերազմի առաջին հատվածում մեր կենդանի ուժի կորուստների գերակշիռ, բացարձակ մեծամասնությունը եղել են բեկորային վնասվածքների պատճառով:
     Սեփական և թուրքական արբանյակների միջոցով տիեզերական հետախուզության տվյալների հասանելիություն ունեցող Ադրբեջանը ակնհայտորեն առավելություն ուներ ռուսական տիեզերական հետախուզության տվյալներին հասանելիություն չունեցող կամ այդ հասանելիությունից զրկված հայկական բանակի նկատմամբ: Ի դեպ, այդ առավելությունը տեսանելի էր դեռ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ: ՀՀ Գլխավոր դատախազությունը Ապրիլյանի ժամանակ քաղաքացիական անձանց սպանությունների փաստով քննված քրեական գործով մեղադրական եզրակացության մեջ հրապարակային հաստատել էր հայկական բանակի տեսողության սահմանը՝ փաստելով, որ այդ սահմանից անդին մենք կույր էինք: Առիթ ունեցել եմ անդրադառնալ այդ խայտառակ փաստաթղթին, որի հրապարակման փաստով անհապաղ պետք է հարուցվեր քրեական գործ պետական-ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման փաստով: Ինչևէ:
     44-օրյա պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ ադրբեջանական բանակի կողմից ջերմատեսիլ սարքերի զանգվածային օգտագործումը, որոնց միջոցով թշնամին դիտարկում էր մեր կենդանի ուժի և տեխնիկայի տեղաշարժը:
     Տարիներով դիրքային-խրամատային պատերազմի նախապատրաստված հայկական բանակը պատերազմի մեկնարկին ուներ թերզարգացած, թույլ ռազմական քողարկման և պաշտպանության համակարգ՝ առավելապես հարմարեցված ավանդական մեթոդների կիրառությանը՝ հիմնված եղանակային պայմանների, տեղանքի ռելիեֆի, գիշերային ժամանակի գործոնների վրա: Ու այս տապալումը զինվորական հրամանատարությանը տեսանելի ու հասկանալի պիտի լիներ պատերազմի մեկնարկից րոպեներ անց: Փաստենք, որ այդ տապալումը չեզոքացնելու որոշակի քայլեր արվեցին արդեն պատերազմի ընթացքում, բայց...Ադրբեջանցիները հեշտությամբ տեղորոշում էին անգամ բավականին թանկարժեք քողարկման ցանցերով պաշտպանված ռազմական տեխնիկան և մարդուժը ջերմատեսիլ սարքերի միջոցով:
     Ընդհանրապես, մեր բանակի, հատկապես, ռազմական տեխնիկայի կորուստների բացարձակ մեծամասնությունը արձանագրվել է հենց վերոնշյալ թերացումների արդյունքում:
     Յուրաքանչյուր բաղադրիչով կարելի է մատնացույց անել մեր խնդիրները, որոնց կանդրադառնանք այսուհետ պարբերաբար առանձին գրառումներով: Ակնկալում ենք շահագրգիռ քննարկում»: