Karevorinfo  Համացանց  261

«Լենդ լիզի կարիք չկա, Ուկրաինան ծուղակ էր». Արա Արայան

19:42 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
«Լենդ լիզի կարիք չկա, Ուկրաինան ծուղակ էր». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկյան 50 միլիարդի Լենդ լիզը երևի Ուկրաինա չհասնի:
     Պետրոս Առաջինի մասին Պուտինի՝ վերջերս արած հայտարարությունը, Պետրոսի հետ նրա համեմատվելը՝ որպես собиратель земель русских, վերջնականապես հաստատում է, որ գործ ունենք միջնադարյան տգետների հետ, ովքեր գնում են ինքնաոչնչացման:
     Այս տգետները նույնիսկ չեն հասկանում կայսրությունների ու գաղութատիրության դարավոր դինամիկան: Չեն հասկանում, որ հողակռվի ու տարածքային գաղութատիրության վերջը վաղուց եկել է, որ ժամանակակից գաղութատիրությունը զուտ տեխնոլոգիական է: Հիմա կասեք էլի այս մասին խոսեց:))) Պուտինն իր համակարգով ու մեծ երկրով վաղուց գաղութ է: Google, Apple, Komatsu, Toyota և բազմաթիվ այլ արևմտյան տեխնոլոգիական գիգանտների գաղութն է: Գաղութ բառը այդքան էլ տեղին չէ, սա մարդկային զարգացման բնականոն ընթացք է, «ելքն ու միտքը» ամենա հզոր ռեսուրսն է, այդ ռեսուրսի դեմ ոչ մի բանակ ի զորու չէ կանգնել:
     Լենդ լիզի կարիք չկա, Ուկրաինան ծուղակ էր, կարևորը այդ ծուղակ մտնելն էր, մնացածը արդեն տեխնիկայի հարց է: Առանց որևէ ուկրաինական հակահարձակման ռուսական բանակը կնահանջի: Ռուսական բանակը կնահանջի նաև Ղրիմից, Մոլդովայից, Աբխազիայից և իհարկե Ղարաբաղից: Մարդկային տգիտությունը թույլ չի տալիս մեր մեծամասնությանը սա հասկանալ, նրանք դեռ Պուծինի ֆեյք կերպարի հիպնոսի տակ են մնացել, նրանք չեն հասկանում, որ մի քանի ամսից Ռուսաստանում փոս փորելու տեխնիկա չի լինելու, ռուբլին դադարելու է ազատ փոխանակվող արժույթ Fully convertible currency լինելուց, տնտեսությունը կանգ է առնելու, Պուծինի համակարգի փլուզումը ամիսների հարց է:
     Մարդիկ չեն պատկերացնում այս փլուզումն ու նահանջը, բայց գոնե հայերը պետք է դա լավ պատկերացնեին, քանի որ «ռուսական նահանջի» հետևանքով ցեղասպանված ժողովուրդ են, 2020 ին հերթական «ռուսական նահանջն» ենք տեսել, բայց միևնույն է, չեն ցանկանում հավատալ: Մարդիկ չեն հիշում, թե ինչպես մոտ 30 տարի առաջ ռուսական զորքերը առանց որևե կրակոցի լքեցին Աֆղանստանը, Արևելյան Եվրոպան: Այն ժամանակվա ռուսական մեծ ՀԱՊԿ-ը «Վարշավայի պայմանագիրը» հոդս ցնդեց, ռուսները դուրս եկան Կուբայից ու հետսովետական երկրներից, ցավոք, ոչ Հայաստանից, հայ չեկիստները ամեն ինչ արեցին, որ Հայաստանը դառնա ռուսական նահանջի ամենա վերջին ու ռեզինի պես ձգվող ցավոտ կետը: Բայց ժամանակի ընթացքն անկախ մեր ընկալումներից անկասելի է: Հերթական անգամ, առանց որևէ Լենդ լիզի, ռուսները կնահանջեն:
     Պուտինի մասին խոսելիս ոչ մի կերպ չի ստացվում Էրդողանին չհիշելը: Սրանք, իրոք, ընդհանուր քիմիա ունեն, նույն խավարամիտների ու միջակության դասին են պատկանում:
     Պուտինը շվեդներին ու Պետրոս Առաջինին է հիշում, իսկ դրան զուգահեռ Էրդողանը հույներին սպառնում ու հիշեցնում է Լոզանի պայմանագրի, 100 տարի առաջ տեղի ունեցած հույն-թուրքական պատերազմի մասին:
     Այս մարտնչող տգետը նույնպես միջնադարյան գաղութատիրություն է ճոճում իր եղբայր Պուտինի պես: Առհասարակ, այս երկուսի հոգեբանական նմանությունը նաև բացատրվում է նրանով, որ Էրդողանը ոչ մի կապ չունի թուրքական ազգերի հետ, հավատափոխ վրացի է, Պուտինն էլ սլավոնական ու ռուսական ազգերի հետ որևէ գենետիկ կապ չունի: Պատահական չէ այս երկուսի սերը միմյանց նկատմամբ, պատահական չէ, որ ռուսական ողջ վերնախավում ռուսի դեմքով մարդ չկա, հիմնականում թաթարներ են:
     Պուտինի ու Էրդողանի նմանության պես նման են նաև ռուս-թուրքական տանդեմի զոհերը: Ինչքա՞ն նման են ռուսների «փրկած» ժողովուրդները, հայերը, հույները, քրդերը, սիրիացիներն ու բալկանյան ժողովուրդները: Ում ռուսները «փրկել» են, ով այդ «փրկության» հետ հույսեր է կապել միանշանակ կոտորվել է թուրքերի կողմից:
     Սա 2+2 պես պարզ ֆորմուլա է:)
     Ռուս-թուրքական եղբայրության վրա են ստեղծվել Սովետը, նրա իրավահաջորդ Ռուսաստանը և Աթաթուրքի Թուրքիան: Միասին, իրար փրկելով ստեղծվել են, միասին գնում են վա բանկ, երկուսն էլ պարտվելու են, վերջնական:
     Պատմական օրինաչափությունները, կարմայի պատճառա-հետևանքային կապը աշխատում են անխափան, մեր այսօրվա ցանկացած գործողություն ունենալու է հետևանք, թե մեր կյանքում, թե մեր երեխաների ու շրջապատի կյանքում: Անձի ու պետության, ցանկացած կառույցի դեպքում այսպես է:
     Սթափվեք հայեր, գրողը տանի: 88-ին կորցրինք հրաշալի պահը, այժմ գնում ենք նույն ուղղությամբ: Կասկած չկա, որ հայկական էլիտան այն ժամանակվա պես հիմա էլ հույսերը կապելու է Պուտինից հետո եկող «լիբերալ Ռուսաստանի» հետ: Դա ավելի ցավալի է լինելու: Հայ-ռուսական դաշնակցային լոլոները կերել են մեր ազգի ուղեղը:
     Հիանալի շանս է ընձեռվել, ամոթ է, որ հերթական անգամ բաց թողնենք այն: Սա գիտակցենք հետագա անելիքները տեսանելի ու պարզ կդառնան»: