Karevorinfo  Համացանց  152

«Վերանայե՛ք այդ «նոր սերնդի ՀԴՄ» խայտառակությունը». Լևոն Բարսեղյան

18:54 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
«Վերանայե՛ք այդ «նոր սերնդի ՀԴՄ» խայտառակությունը». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Բաց նամակ ուղղված կառավարությանը
     Հարգելի ընկերներ, եւ սիրելի ու հպարտ կառավարություն
     Ես մինչեւ էս պահը հպարտ անհատ ձեռնարկատեր էի, հարկեր էի վճարում, ՀԴՄ կտրոնները պարտադիր խփել էի տալիս եւ այլն:
     Հաշվապահս ասաց, որ պետք է նոր սերնդի ՀԴՄ գնենք, որովհետեւ կառավարությունը այդպես է որոշել, այն նպատակով, որ այդ ՀԴՄ-ներով հնարավոր լինի սպասարկել նրանց, որ բանկային քարտով են ուզում վճարել: Ասաց նաեւ, որ, եթե մինչեւ հուլիսի 1-ը չունեցանք էդ նոր սերնդի ՀԴՄ-ներից՝ վատ կլինի, պարոն Ռուստամ Իմաստուն Բադասյանը կտուգանի: Իսկ որ վեթինգ սատկացնող Ռուստամ Իմաստուն Բադասյանը ընդունակ է նման բաներ անելու, չեմ կասկածում:
     Հիմա հարցեր են առաջացել:
     1. Ինչո՞ւ է պարտադրվում նոր ՀԴՄ ազատ մրցակցային շուկայում տնտեսավարողներին: Չի լինի՞, որ ով ուզում է բանկային քարտ ունեցողներին սպասարկել քարտ սպասարկող ՀԴՄ-ով, իր աղա քեֆով գնա եւ գնի էդ ՀԴՄ-ներից: Ինչո՞ւ չի լինի: Ո՞նց եք հասկացել, որ չի լինի, ո՞վ է համոզել ձեզ, որ չի լինի, անունն եմ ուզում իմանալ: Ով չի ուզում՝ թող չգնի եւ չսպասարկի, ստանձնելով այդ կորուստների ռիսկը: Ինչո՞ւ պիտի 40.000 դրամ օրական շրջանառություն ունեցողն էլ այդ ծախսն անի, օրական 4 մլն դրամի շրջանառություն ունեցողն էլ այդ ծախսն անի պարտադրանքով:
     2. Ինչպե՞ս է պետությունը որոշել, որ հարկման արդյունավետությունը կախված է ՀԴՄ-ի տեսակից: Եթե քարտով առեւտուր անել կամեցողը չի կարող քարտով առեւտուր անել այնտեղ, որտեղ համապատասխան ՀԴՄ չկա, բնականաբար առեւտուր կանի կամ ծառայություն կստանա այնտեղ, որտեղ կա նման ՀԴՄ: Կարճ ասած՝ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ պետական կամ տեղական իշխանությունը չունի ձեռնարկատերերին արդիականացնելու լիազորություն: Ունի եկամտից կամ այլ ակտիվներից հարկելու իրավունք՝ փող ես աշխատում՝ բարի եղիր հարկերը վճարել, սա հասկանալի է: Ազատ եւ մրցակցային շուկայական հարաբերությունների համատեքստում տնտեսավարողները ազատորեն իրար հետ մրցելով ուզեն-չուզեն արդիականանանում են կամ դուրս են թռնում մրցակցությունից, նրանց շուկան սկսում են սպասարկել այլ ձեռնարկատերեր եւ այդպես շարունակ: Պետության այսպիսի միջամտությունը վնասակար է փոքր շրջանառություն եւ նվազ շահույթներ ունեցող ձեռնարկատիրությունների համար: Մարդիկ, որ էդ 125.000 դրամանոց նոր ՀԴՄ-ները գնելու հրատապ միջոցներ չունեն, մտածելու են կամ գործը թարկելու կամ իրենց հարկուտուրքը համաչափորեն թաքցնելու մասին, երկրորդը հանցագործություն է:
     3. Ինչո՞ւ պետությունը չի տրամադրում այդ հաշվիչ-դրամարկղային մեքենաները տնտեսավարողներին, այլ պարտադրում է գնել (թե ումից եւ, թե ինչ բազմազանություն կա շուկայում, դեռ չեմ ուսումնասիրել, կարող է պարզվի, որ ինսայդերական ինֆոյով քվազիմենաշնորհներ կան, կամ կատարյալ մենաշնորհ կա: Դա այն դեպքն է, երբ գրագետ Պողոսը կառավարությանը հետ նստող-վեր կացող Պետրոսից բոլորից շուտ իմանում է, որ նման բան է լինելու, էն գլխից, էժան առնում, բերում կուտակում է սարքերը, որ հետո մինչեւ այլ մատակարարներ կհատնվեն, ինքը կարգին գոլ խփի: Հեչ ծանոթ բան չէ, չէ՞: Կամ՝ դա անի կառավարության/իշխանության որեւէ չալաղաջ ախպեր կամ քավորկին): Հարկահանության տրամաբանությունը հուշում է, որ պետությունը պետական հարկերի ստվերի դեմ պայքարելու համար ինքը պիտի ջանքեր ներդնի, օրինակ ՀԴՄ մեքենա հատկացնի գործարարին, գիտեմ, որ հրաշքի մասին եմ խոսում, բայց գիտեմ, որ ողջամտորեն այդպես պիտի լինի, կամ մարդ բերի նստեցնի տնտեսավարողի կողքը, թող տեսնի եկամտի չափն ինչքան է, ու, որ չեն թաքցնում:
     Այս համատեքստում ասացեք խնդրեմ՝ ի՞նչ են անելու մարդիկ իրենց հին սերնդի, բայց նորմալ աշխատող ՀԴՄ-ները, դնենք կամոդի վրա՞, թե՞ քանդենք նայենք մեջն ինչ կա, կամ՝ վերակառուցել տանք Աստծո հետ կապ հաստատող ռացիայի, որ ամեն երեկո աղոթենք հանուն կառավարության իմաստնության եւ խնդրենք, որ մյուս շաբաթ ավելի նոր սերնդի ՀԴՄ առնել չտան մեզ: Կամ ասացեք խնդրեմ՝ ում ոտքերի տակ մատաղ անենք, որ նոր ՀԴՄ-ները 12 մլն դրամ չեն հատը:
     4. Իշխանության կանխատեսելիության խնդիրը մնում է դարդերի դարդ: Իսկ կլինի, որ մի գիտունիկ, անունը չտամ, որոշի, որ հաճախորդին պիտի ժպտալ, փող վերցնողը եւ ՀԴՄ տպողը/տպողները պարտավոր են ժպտալ, եթե չեն ժպտում, տուգանվում են 300.000 դրամ, որ բանակը հզորանա: Լուրջ եմ ասում: Փորձեք պատկերացնել նման որոշում (էն մի ախմախը ասում էր՝ քաղաքացուն ՀԴՄ կտրոն չվերցնելու համար արժե տուգանել, ահա էդ կարգի մասխարա որոշեն անել): Ինչ ենք անելու, եթե այդպես կառավարությունը որոշի, որ պիտի արդիականացնի տնտեսավարողներին փոքր ու միջին ձեռնարկատերերին: Սպասելու ենք նոր ընտրությունների՞, թե՞ համոզել եք ձեզ, որ Հայաստանում մի հոգի կա հեղափոխութուն անող եւ այդ մարդը հիմա կառավարությունում է: Հիմա ավելի լուրջ հարց տամ, ի՞նչ անենք մենք՝ ձեռնարկատերերս, երբ կառավարությունը 2-3 ամիսը մեկ որոշի արդիականացնել ՀԴՄ-ները, ամեն անգամ ստիպված առնելու ե՞նք, որ չգա Ռուստամ Զալն ու չտուգանի մեզ 300.000 դրամ, հա՞: Որն է քո կանխատեսելիության երաշխիքը եւ մեխանիզմը, սիրելի կառավարություն: Գիտեմ, որ խնդալու հարց եմ տալիս:
     5. Ես ջանդամ, սիրելի կառավարություն, եթե ստիպված լինեմ բիզնեսս կոճկել, պարապ, որ մնամ, բան որ չլինի անելու՝ հեղափոխություն կանեմ, էնքան կանեմ, մինչեւ ստացվի: Բա էն տասնյակ հազարավոր մանրումիջին ձեռնարկատերերը ի՞նչ են անելու, որոնց կատաղեցնելու համար ֆինանսիստ հարկահաններդ մոմ են: Օրինակ, հարցրել ե՞ք՝ քանի գործարար ձեռնարկատերի, կամ այդ խմբերի շահերը ներկայացնող հասարակական կամ մասնագիտացած կազմակերպությունների հետ են խորհրդակցել, քննարկել էս հանճարեղ նորամուծությունը, ինչ արձագանք են ստացել այդ մարդկանցից, որ բերել կառավարություն են սղղացրել են էդ որոշումը: ՈՒսումնասիրե՞՛լ եք, թե նախկինում, էն տուն ղրկված ու թալանածը կայֆերի մեջ վայելող կառավարությունները ինչ խայտառակ որոշումներ են ընդունել ու հետո ստիպված են եղել նահանջել ու վերանայել որոշումները, որովհետեւ մասխարա էին դառել. վրացական պետահամարանիշերով ավտոների հրատապ մաքսազերծում, անհատ տաքսիստներին Ջեյմս Բոնդին վերաբերվող պահանջներով արդիականացնել եւ այլն: Հասկացե՞լ եք նախկինների սխալները, թե՞ առանց հասկանալու եք անում: Գուցե համարում եք, որ միայն թալանի համար ե՞ն տուն ղրկել դրանց: Մարդ է ու քաղաքի 4 մասերում վաճառակետեր ունի ու հիմա ՀԴՄ-ի համար 500.000 դրամ է ճարելու, հարցրե՞լ եք էդ պայծառ նախաձեռնությունը բերողներին, թե որտեղից է ճարելու էդ փողը, որ դրել որոշել եք այդպես կայֆով եւ այդպես ագահ: Թե՞ խաբել են ձեզ, որ դրա շնորհիվ երկրի ՀՆԱ-ն եռապատկվելու է ...
     6. Չարժե խանդավառվել գյլաբեխաբարների եւ սերժաբարոների ծավալած հանրահավաքների ձախողմամբ ու մտածել, թե ամեն ինչ ներվելու է ձեզ եւ հանդուրժվելու է: Եթե իսկապես խանդավառվողներ կան միջներդ այդ ձախողմամբ, ասեմ, որ տգետ են, չեն հակսացել, որ նախկինները ժողովրդով ետ գալու շանս չունեն, չեն էլ ունեցել, որովհետեւ իսկապես հեղափոխություն եղել, որը ամենավատը հասկացել են հենց իշխանությունները, որոշ անհատների բացառությամբ: Չարժե դափնիների վրա տժժալով անարդյունավետ ու սխալ քաղաքականություններ վարել այսուայն ոլորտներում, հասարակ բաները չհասկանալու տալ, պնդել, որ ընտրել են ու պրծ, ռուսական դպրոցներ մոգոնել, համայնքները խոշորացնել քարտեզներով եւ ոչ թե մարդկանցով, ՀԴՄ հեղափոխություն սարքել եւ այլն: 2018-ին էլ էին ընտրել: Է հետո՞: Նախկինները ինչքան էլ քաղաքական պլաստիկ վիրաբուժության դիմեն կամ գրիմ անեն, անցյալ են, բավական է մտածել, թե նախկիններից զզվանքը միշտ քվե է դառնալու ձեզ: Երկու անգամ դառել ու շանս է տվել, որ կարգին կառավարեք: Դիալեկտիկան եւ համաշխարհային փորձն հուշում են, որ ոչ մի իշխանություն հավերժական չէ, այդ չափազանց միամիտներն ու գերազանց ինքնավստահներն են համարում, թե իրենք են ակունքն իմաստնության եւ հենց իրենց պիտի արեւ բերեն երկրին: 1996-ն Լեւոնն էր այդպես ինքնավստահ, հետո մյուսները, հիմա էլ դուք: Վերանայեք այդ «նոր սերնդի ՀԴՄ» խայտառակությունը: Թողեք մարդիկ իրենց մահով մեռնեն:
     Հետգրություն.
     Մի տեղ կարդացի, որ ռուսաստանցի զբոսաշրջիկներին արտոնվելու է ռուբլով վճարել մեր ազատ-անկախ-հպարտ-ինքնիշխան-հդմ երկրում: Հավատալս չեկավ, կստուգեմ դեռ: Բայց, եթե պարզվեց, որ այդպես է, էս վերի գրածը ուվերտյուրա է լինելու մի գեղեցիկ կորդեբալետի:
     վարաքուր
     Ձեր՝ այլեւս նվաստ ԱՁ