«Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը». Կարապետ Պողոսյան
«Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը». Կարապետ Պողոսյան

«Թասիբով» դաշինքի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ. քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։ Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունն իրենք ներմուծեցին Հայաստան»: