Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը
Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Աշոտ Սարգսյանի քույրը
Լուսանկարի փոքրիկն Արևիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը: Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են: Արևիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է և մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։
Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արևիկի մայրը երբեք չի անհանգստացրել և անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։
42-ամյա կնոջ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ: Արևիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելու»: