Karevorinfo  Համացանց  150

«Սահմանամերձ Այգեպարում ռուսական զինուժի համար զորանոց է կառուցվում». Ոսկան Սարգսյան

14:11 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
«Սահմանամերձ Այգեպարում ռուսական զինուժի համար զորանոց է կառուցվում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Շուրջ մեկ ամիս է, ինչ Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում, խորհրդային տարիներին գործած փոքր օդանավակայանի տարածքում ռուսական զինուժի համար զորանոցի կառուցման նպատակով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Ներկայումս աշխատանքները դադարեցված են, սակայն մեծ քանակությամբ շինանյութ է կուտակված։ Շինարարության համար տրված շինթույլտվություն չկա, զորանոցի համար նախատեսված հողը պատկանում է պետությանը։ Այգեպարի բնակիչները չգիտեն, թե ինչ առաքելությամբ են գյուղում մնալու ռուս զինվորականները, որոնց նրանք խաղաղապահներ են կոչում։ Հայաստանի անկախանալուց հետո, ավելի քան 30 տարի, Տավուշի սահմանագոտին հսկել են հայ զինծառայողները և նրանք այդ գործն արել են հավուր պատշաճի։ Նման մի զորանոց կառուցելու համար էլ տարածք է հատկացվել, հողից նմուշ է վերցվել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին։ Ռուսական զինուժի համար Այգեպարում և Ոսկեպարում զորանոցների կառուցումը կարող է կապված լինել առաջիկայում մեկնարկելիք սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ»: