Karevorinfo  Համացանց  157

«Դատախազությունը շարունակում է իրեն արտոնյալ զգալ». Ժաննա Ալեքսանյան

17:30 երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
«Դատախազությունը շարունակում է իրեն արտոնյալ զգալ». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը․

«Դատախազությունը շարունակում է իրեն արտոնյալ զգալ սովետից եկող հոգեբանությամբ։ Սա հատկապես ընդգծվում է փակ համակարգերի հետ աշխատող դատախազների մոտ։ Դատապարտյալը մարդ չի, ինչ ուզեմ կասեմ, ոնց ուզեմ կվարվեմ։ Օրինակ՝ դատախազ Գարեգին Իսախանյանն իրեն ցմահ դատապարտյալների տիրակալն է զգում, ինչքան ուզի և երբ ուզի կկասեցնի նրանց ռեժիմի փոփոխման պայմանները՝ չխորշելով կեղծ տվյալներ ներկայացնել։ Նրան որևէ մեկը չի ասում մի՛ արա, իսկ փակ համակարգից ձայները չեն լսվում։ Դատախազ Արայիկ Բրուտյանը հրապարակային դատաքննության ժամանակ վիրավորում և նսեմացնում է դատապարտյալին՝ հիմքում դնելով իր կեղծ հայրենասիրությունը։ Նա կոպիտ, մասնագիտական էթիկայի հետ անհամատեղելի հարց է ուղղել դատապարտյալին. «Ի՞նչ ա, ամեն մահացած զինծառայողի դիմաց մի հատ միջոցառմա՞ն ես մասնակցել»: Արթուր Մկրտչյանն ի պատասխան ամոթանք է տվել դատախազին՝ ասելով. «Ոչ մի բանը չարժե զինվորի կյանքը։ Դուք պետք է նման բան չասեիք, ես ձեր փոխարեն ամաչում եմ»:

Այդքան զինվորասեր եք բացահայտեք մահվան դեպքերը բանակում, հայրենասիրությունը դա է։ Էլ չեմ ասում ձեր առաջադրած կեղծ մեղադրանքների մասին, որ մոլեռանդորեն պաշտպանում եք»։