Karevorinfo  Իրադարձություններ  154

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում

08:54 երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնելու է անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2022թ․ հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Տեղաբաշխվելու է 25,000 հատ անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմս՝ 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է՝ 10,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 12.5%: Տեղաբաշխվելու է նաև 100,000 հատ անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմս՝ 2,500,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է՝ 25 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 6.5%: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ վճարումների պարբերականությունը՝ եռամսյակային:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով՝ մեկից ավելի հաջորդական օրերի ընթացքում՝ նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը հաջորդ տեղաբաշխման օր տեղափոխման եղանակով: Որպես տեղաբաշխող հանդես է գալու «Արարատբանկ» ԲԲԸ-ն։

Աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդներին մասնակցել Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Պարտատոմսերի թողարկման ազդագիրը և վերջնական պայմանները հասանելի են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պաշտոնական կայքում: