Փաշինյանը ժամանել է Կատար
Փաշինյանը ժամանել է Կատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։
Պաշտոնական այցի շրջանակում կառավարության ղեկավարը կմեկնի Էմիրի Դիվան, որտեղ կհանդիպի Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Հանդիպումներից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: