Բորիս Նեմցովի անվան մրցանակը շնորհվեց Զելենսկուն
Բորիս Նեմցովի անվան մրցանակը շնորհվեց Զելենսկուն

2022 թվականի Բորիս Նեմցովի անվան մրցանակը շնորհվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնում է Բորիս Նեմցովի հիմնադրամը։
Այս տարի հիմնադրամը որոշել է մրցանակի համար առաջադրել միայն Ուկրաինայի ներկայացուցիչներին, իսկ հիմնադիրների և խորհրդի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Ուկրաինայի նախագահը։
«Նեմցովի հիմնադրամը դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ինքը՝ Բորիս Նեմցովը, միշտ դեմ է եղել Ուկրաինայի դեմ պատերազմին»,- ասել է հիմնադրամի համահիմնադիր Ժաննա Նեմցովան: