Karevorinfo  Համացանց  466

«Հայաստանում հանկարծակի զարթնած Լաոները արդեն 50 օր է սպասում են հրահանգի»․ Արթուր Դանիելյան

15:18 կիրակի, 12 հունիսի, 2022 թ.
«Հայաստանում հանկարծակի զարթնած Լաոները արդեն 50 օր է սպասում են հրահանգի»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերդ եք հիմա զարմանքով նայում Ֆրանսիայի հրապարակին, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում ու գալիս շատ հեշտ, բայց սխալ եզրահանգման, որ` դե դեբիլ են: Ընդ որում, այդ եզրահանգման են գալիս թե հրապարակում տեղի ունեցողին իսկզբանե թերահավատորեն վերաբերվողները, և թե, այդ ամենի ակտիվ մասնակցած, և նույնիսկ մասնակցող անձինք:
     Այս տարակուսանքն առաջացել է այն համոզմունքից, որ «բողոքավորներն» այնուամենայնիվ ընդդիմանում են Փաշինյանին և, այդ տեասնկունից դիտելով, իրենց բոլոր քայլերը շատ անտրամաբանական են թվում: Մինչդեռ իրականում այս ամենը ավելի քան տրամաբանական է:
     Տեսեք՝ բոլորի համար ակնհայտ է, որ ներկա պահին կա ռուս-թուրքական դաշինք: Ոմանք դա համարում են մարտավարական բնույթի ժամանակավոր համագործակցություն, ուրիշները պնդում են, որ այդ դաշինքն առնվազն հարյուր տարվա պատմություն ունի, բայց տրամաբանող մարդը չի կարող հերքել այդ դաշինքի առկայությունը: Ակնհայտ է նաև, որ, իրենց ընդդիմություն հռչակածները, ուղղակիորեն կառավարվում են Մոսկվայից, մինչդեռ իշխանությունը, որևէ կերպ չհակառակվելով Մոսկվային, ակտիվորեն կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի հետ: Հետևաբար Մոսկվայի Քոչարյանը ու Անկարայի Փաշինյանը չեն կարող իրար դեմ գործել, առնվազն այս փուլում: Ուրիշ հարց, որ Քոչարյան-Փաշինյան տանդեմի համար գոյաբանական խնդիր է` թույլ չտալ, որպեսզի ներքաղաքական դաշտում ծնվի երրորդ բևեռ, և հենց էս խնդրի լուծմանն է ծառայում Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող կրկեսը, և այդ կրկեսին արժանահավատություն հաղորդող ոստիկանության` պարբերական ու ամբողջովին անիմաստ ուժային գործողությունները:
     Բնական է, որ դուք կհակաճառեք, պնդելով, որ այս կրկեսը չի կարող անվերջ տևել, ինչ-որ պահին «դիմադրողները» կամ պիտի հաղթեն, կամ տուն գնան: Ու սա միանգամայն իրավացի պնդում է: Հարցը նրանում է, որ այդ պահը դեռ չի եկել, իսկ քաղաքական վակուումը կա: Վակուում, որը, երրորդ ուժի կողմից լցվելուն պես, տապալելու է ողջ սցենարը:
     Արդեն ակնհայտ է, որ թե 2018 թվի հեղաշրջումը, թե Արցախյան պատերազմն ընդամենը փոքր դրվագներ էին ընդհանուր խաղի մեջ, որի հանգուցալուծումը պիտի լիներ Ուկրաինայի անշլյուզը Ռուսաստանի կողմից: Այդ գործողության համար հույժ կարևոր էր, որ Թուրքիան չաջակցի Ուկրաինաին` ոչ սեփական ցանկությամբ, ոչ էլ պարտադրված լինելով: Էրդողանի կայսերապաշտական նկրտումները կարծես թե թույլ էին տալիս վստահ լինել, որ նա ինքնակամ դուրս չի գա Ռուսաստանի դեմ, առնվազն, որովհետև ռուսների բոլոր գործողությունները բարձրացնում են Թուրքիայի դերը տարածաշրջանում, ՆԱՏՕ-ում և աշխարհում: Մնում է երկրորդ տարբերակը՝ ստիպել Թուրքիային գնալ առճակատման Ռուսաստանի դեմ:
     Այս երկրորդ տարբերակը գործի դնելու նպատակով արևմուտքը էականորեն մերձեցել է Իրանի հետ` ապասառեցնելով իրանական գումարները և համագործակցելով, օրինակ` Իրաքում իսրայելական ու թուրքական ցանցերը ոչնչացնելու գործում: Մյուս կողմից Հունաստանն է ակտիվորեն զինվում ու սադրիչ գործողությունների անցնում Թուրքիայի դեմ Էգեյան ծովում: Իսկ Աթենքում երեկ կայացած 13 Արևելաեվրոպական երկրների համաժողովում Հունաստանի վարչապատն իր խոսքն ամբողջովին նվիրեց Ռուսաստանին զսպելուն: Հունաստանը Ռուսաստանի հետ չունի ոչ ցամաքային, ոչ էլ ծովային սահման: Այս սպառնալիքները հնչեցվում էին Ռուսաստանին, բայց ուղղված էին Թուրքիային, որպես ՌԴ գլխավոր դաշնակցի:
     Ռուս-թուրքական այս դաշինքն ունի մեկ շատ կարևոր թույլ կետ՝ նրանք չունեն ցամաքային սահման: Ծովում հունական ու թուրքական նավատորմերը լրիվ համարժեք են իրար, նույնիսկ եթե անտեսենք ռումինականն ու բուլղարականը: Այսինքն, հնարավոր բախման դեպքում Թուրքիան պետք է կարողանա ցամաքային կապ ունենա Ռուսաստանի հետ, իսկ դրան համար կա երկու խոչընդոտ` Վրաստանն ու Հայաստանը: Բնական է, որ ամենահարմար տարբերակը «զանգեզուրյան միջանցք» կոչեցյալն է: Միջանցք, որին կտրականապես դեմ են Իրանն ու արևմուտքը, և պիտի որ դեմ լինեն հայերը:
     Ստացվում է, որ Իրանը, արևմուտքը և միջանցքին ընդդիմացող հայերը մեկ խմբում են, իսկ թուրք-ռուսական օրակարգը սպասարկողներն այլ խմբում: Եվ ռուս-թուրքական խումբը պետք է միջանցքի հարցը լուծի, բայց դրա հետ մեկտեղ չկորցնի իշխանությունը Հայաստանում, ու թույլ չտա, որ հայ ազգայնականները խառնեն իրենց պլանը:
     Այս ամենը ակտուալ դարձավ, քանի որ ռուսական առաջնային ծրագիրը` Ուկրաինան գրավել 3 օրում, տապալվեց և թույլ տվեց արևմուտքին հակագրոհ պլանավորել: Հենց որ Մոսկվան հասկացավ` ոնց է գործելու արևմուտքը, նրանք ապրիլի 2-ին հետ քաշվեցին Կիևից և մի շարք քայլեր ձեռնարկեցին պաշտպանվելու համար: Հայաստանում հանկարծակի զարթնած Լաոները Ֆրանսիայի հրապարակում արդեն 50 օր է ընդամենը սպասում են հրահանգի՝ եթե հանկարծ արևմուտքի դրդմամբ Հունաստանը բախում սադրեց Թուրքիաի դեմ, ապա Նիկոլը պիտի տա թուրքերին Զանգեզուրը ու եթե չկարողանա պահել իշխանությունը Իրանի և արևմուտքի ճնշման տակ, այն պետք է գոնե փոխանցի Քոչարյանին, ով կզմրսի իրավիճակը:
     Քանի որ այս ամենը տվյալ պահին տեսական հնարավորություն է, Մոսկվան նախապես ամրագրել է Երևանի փողոցները, ինչպես ասում են՝ նավսյակի: Այս իրավիճակը կարող է տևել ամիսներ, հետևաբար այդ վրանները Ֆրանսիայի հրապարակում կմնան ամիսներ շարունակ: Սրան զուգահեռ հայամետները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խափանեն միջանցքի տրամադրումը: Դա հնարավոր է միայն Փաշինյանին հեռացնելով, այնպես որ ոչ մի դեպքում Մոսկվան չկարողանա արանքում խցկի իր պայմանական «քոչարյանին»:
     Էս ա սաղ տրամաբանությունը: Ու եթե հանկարծ մեկը կփորձի հակառակվել այս տեքստում արտահայտված մտքերին` հարցրեք, թող ասի՝ ո՞վ ա հանձնել Քարագլուխը: Հավաստիացնում եմ ձեզ, իրենց «ընդդիմադիր» հռչակած մարմնավաճառները, շարունակելու են աներեսաբար կրկնել, որ «չունեն տեղեկություն», թեկուզ և այդ տեղեկությունը հայտնի է դառնում ցանկացած անձի, ով ուզում է այն ստանալ»: