«Դա հավասար է նրան, որ փողոցում մարդ ընկած լինի, չկանգնեք»․ Բիչախչյան
«Դա հավասար է նրան, որ փողոցում մարդ ընկած լինի, չկանգնեք»․ Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Ապարանի ճանապարհին տարիքով մարդ վերցրեցի, ասում է մի ժամ կանգնած եմ, հարյուրից ավել դատարկ մեքենա անցավ, ոչ մեկ չկանգնեց:
Տղե՛րք, ախր դա հավասար է նրան, որ փողոցում մարդ ընկած լինի, չկանգնեք: Ինքը, ձեռքը մեկնելով, մեքենա կանգնացնելով օգնություն է խնդրում, ո՞նց եք անտարբեր անցնում:
Հա՛, կներեք, գերկարճ յուբկայով, մինչև ողնաշարը բաց թռչնակ պտի լինի, որ իրար հերթ չտալով կանգնեք:
Մի լավ գործ արեք, գիշերը հանգիստ քնեք էլի»: