Karevorinfo  Համացանց  522

«Եթե սա բռնապետություն է, ապա ի՞նչ անուն տալ 2004-ին». Սուրենյանց

16:06 շաբաթ, 11 հունիսի, 2022 թ.
«Եթե սա բռնապետություն է, ապա ի՞նչ անուն տալ 2004-ին». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. ««Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է։
     Սա դրական լուր է։
     Եսայանը 2020թ-ի նոյեմբերի 9-ի գիշերը անընդունելի արարք է կատարել, երբ մի խումբ մարդկանց հետ ներխուժել է «Ազատութուն» ռադիոկայանի տարածք։ Դա միանշանակ է, մյուս կողմից, Եսայանը քաղաքական, հանրային գործիչ է, ԶԼՄ ղեկավար, 1,5 տարի չի խոչընդոտել նախաքննությանը ու նրա ձերբակալության կամ կալանավորման հիմքեր չկային։
     Այս պոզիտիվ լուրը, սակայն, հուշում է, որ 2018-ից հետո երկրում, այնուամենայնիվ, վիճակ է փոխվել։ Արմատական փոփոխություններ, որոնք ինձ ու շատերին կբավարարվեին, տեղի չեն ունեցել, բայց, այնուամենայնիվ, նախկին «քյարթու» ավտորիտարիզմն այլեւս չկա։
     2004-ին ինձ կալանավորել էին մի ելույթի համար, առաջադրել էին մեղադրանքներ, թե իբրև վիրավորել եմ բարձրաստիճան պաշտոնյայի (Ռոբերտ Քոչարյան) ու իշխանությունը բռնությամբ տապալելու կոչ եմ արել։
     Մեղադրանքը շինծու էր, ավելին` դրանցով ազատազրկում չէր նախատեսվում, բայց դա չխանգարեց, որ Ռոբերտ Քոչարյանի դատարանն ինձ երկու ամսով կալանավորի։
     Այդ ժամանակ կոալիցիոն դաշնակցականները ու իշխանության ներկայացուցիչները, բնականաբար, ծպտուն չհանեցին, չխոսցին բռնապետության մասին։
     Հիմա վիճակ փոխվե՞լ է, թե՞ ոչ։
     Դատարանը մերժում է կալանքի միջնորդությունը, իսկ, որ ավելի կարեւոր է` Բագրատ Եսայանին զորակցում են իմ պես տասնյակ, հարյուրավոր մարդիկ, նրա ձերբակալությունը համարում ենք ոչ իրավաչափ, ողջունում ենք, որ դատարանը կալանքի սանկցիա չի տվել, մարդու իրավունքները համարում ենք գերակա արժեք, եթե նույնիսկ չենք ընդունում Եսայանի քաղաքական հայացքները կամ նույնիսկ անընդունելի ենք համարում նրա արարքը «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում։
     Եթե սա բռնապետություն է, ապա ի՞նչ անուն տալ 2004-ին...»: