Karevorinfo  Թերթերի տեսություն  215

Պակասել է Իրանից ու Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը. «Ժողովուրդ»

09:30 շաբաթ, 11 հունիսի, 2022 թ.
Պակասել է Իրանից ու Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը. «Ժողովուրդ»

Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 249 հազար 361 զբոսաշրջիկ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 17 հազար 900-ով ավելացել է։

Անցյալ տարվա երեք ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 37 հազար 900 զբոսաշրջիկ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 55 հազար 800: Բացի այս, 1000-ով ավելացել են Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ 1900-ով պակասել են Ֆրանսիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, 2100-ով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 300-ով՝ Թուրքիայից:

Պաշտոնական աղբյուրից տեղեկացել ենք, որ զգալի կրճատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների քանակը. եթե նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ Իրանից այցելել է 18 հազար 700, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 9500: Նկատենք, որ Ուկրաինայից ևս պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը:

Մանրամասները՝ թերթի համարում: