Karevorinfo  Համացանց  205

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
23:48 ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Վերջին շաբաթներին դոլարի փոխարժեքի անկումն ու հայկական դրամի արձանագրվող արժևորումն ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Տեղի ունեցողը գաղութային մետրոպոլիայի` Ռուսաստանի, իր գաղութ հանդիսացող Հայաստանի տնտեսության և հայ ժողովրդի դրամական միջոցների հաշվին` երկրի կեղեքում և սեփական տնտեսական փրկօղակների ստեղծում է։

Ըստ կանխատեսումների` առաջիկայում դրամն է՛լ ավելի է արժևորվելու, իսկ դոլարն է՛լ ավելի է անկում արձանագրելու։

Սա նշանակում է, որ հայկական առանց այդ էլ գրեթե անգո արտադրանքը դառնում է բացարձակապես անմրցունակ, իսկ քաղաքացիների գնողունակությունն աննախադեպորեն կրճատվում է։ Անարժեք են դառնում նաև Արևմուտքից Հայաստանի իրենց ընտանիքներին ուղարկվող արտաքին փոխանցում-տրանսֆերները, որոնք հանդիսանում են հազարավոր ընտանիքների ֆինանսական գոյության միակ գրավականը։

Մոսկվան սա անում է` հայկական դրամը կապելով այլևս ոչինչ չարժեցող և ռուսական ծիրից դուրս լիովին անպիտան ռուսական ռուբլուն, իսկ Հայաստանից ամբողջությամբ արտահանում է այլևս էժան դոլարը` սպասարկելու համար իր արտաքին գործարքները։ Բացի դրանից, ըստ գաղութարար թշնամու տրամաբանության, ստեղծվող իրավիճակի արդյունքում Հայաստանի տնտեսական անհուսալի վիճակը երկիրն ու ժողովրդին առավել կառավարելի և սակարկելի է դարձնելու` առաջիկայում սպասվող ռուս-թուրքական տնտեսական կլանման համար։

Հայաստանն, այսպիսով ենթարկվում է դասական և դաժանագույն գաղութային կեղեքման։ Ինչպես նաև` տնտեսական հարձակման։ Տնտեսական այս ահռելի պատերազմական գործողությունը Հայաստանի դեմ է՛լ ավելի է ծնկի բերելու Հայաստանի պարզ քաղաքացուն, մանր ու միջին տնտեսվարողին և արդար քրտինքով աշխատող երկրագործին։

Ազգային-ժողովրդավարական բևեռը ևս մեկ անգամ կոչ է անում հայ ժողովրդին արթնանալու և կանխելու հասունացող հիմա արդեն տնտեսական արհավիրքը։

Պասիվությունն ու ճակատագրապաշտությունը չեն կասեցնելու երկրի արտաքին և ներքին թալանն ու արդյունքում թշնամուն հանձնումը, որ արտաքին գաղութարար թշնամին` իր խամաճիկ գաղութային վարչախմբի ձեռքերով իրականացնում է Հայաստանում։

Դրամի արժևորումն ու դոլարի արժեզրկումը Հայաստանի պետության մնացորդներն ու հայ ժողովրդի արագ ոչնչացման ծրագրի մաս են։

Այդ գործողություններն ու ծրագիրը պետք է արժանանան հայ ժողովրդի հատուկ արձագանքին»։