Karevorinfo  Համացանց  276

«Մենք հարկեր մուծենք, որ դուք ռուսական դպրոցներ բացե՞ք». Լևոն Բարսեղյան

14:18 ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
«Մենք հարկեր մուծենք, որ դուք ռուսական դպրոցներ բացե՞ք». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Մենք հարկեր մուծենք, որ դուք ռուսական դպրոցներ բացե՞ք:
     Հայկական դպրոցները երևի պսպղում են գիտելիքներով ու շենքային հարմարություններով, աշխարհն ուզում է գա Հայաստանի լեռնային ու սահմանամերձ գյուղերի դպրոցներում սովորի, էն էլ տեղ չունենք...
     Լավրովն ասել է, թե հայկական կողմի ցանկությամբ ռուսական դպրոցներ կբացվեն Հայաստանում:
     1. Իսկ նույն հայկական կողմը ինչո՞ւ, ի՞նչ հիմքով է նման ցանկություն հայտնել:
     2. Իսկ նույն հայկական կողմը Ռուսաստանում հայկական դպրոցների բացման ցանկություն չի հայտնե՞լ: Ինչո՞ւ չի հայտնել:
     Քու հետ եմ, «հայկական կողմ», արտահայտվիր՝ իմանանք, էդ ի՞նչ ցանկություններ են ծնվում մեջդ, որ մեզ պես հպարտ հարկատուներին չես հայտնում, սպասում ես՝ Լավրովը գա, իրեն հայտնես: Կամ՝ ի՞նչ պլորով տղա է օտար երկրի նախարարը, որ գա ստեղ մայրաքաղաքի կենտրոնում կանգնի, հայտարարի, թե ստեղ ռուսական դպրոցներ են բացվելու: Այսպես կոչված «հայկական կողմ»-ի կապավոր, դու կարո՞ղ ես հայտարարել, որ Ռուսաստանում հայկական դպրոցներ են բացվելու: Հայտարարիր, լսել եմ ուզում: Եթե չես կարող, միացիր խնդրում եմ կրիմնաշ-չեկիստի մասխարա ցույցերին, իրար լավ կհասկանաք:
     Ես գնամ մտածեմ հարկերն արդեն ավելի քիչ մուծելու տեխնոլոգիաների մասին: Հետո կկիսվեմ, սիրելի «հայկական կողմ»: Կգնաս ուրիշ համբալ կգտնես, անունը կդնես «հպարտ քաղաքացի», որ հարկերը տա քեզ, գնաս դրանով ռուսական դպրոցներ բացես»: