Ոստիկաններ են ազատվել աշխատանքից
Ոստիկաններ են ազատվել աշխատանքից

Հունիսի 9-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Նշվում է, որ ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։
Ոստիկաններ են ազատվել աշխատանքից