Karevorinfo  Միջազգային  106

Ուկրաինայում 20 հազար ռուս զինվոր է զոհվել. արևմտյան հետախուզություն

23:00 հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
Ուկրաինայում 20 հազար ռուս զինվոր է զոհվել. արևմտյան հետախուզություն

Ուկրաինական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է հասնել 20 հազարի։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ նման հայտարարություն է արել արևմտյան հետախուզական ծառայությունների անանուն բարձրաստիճան ներկայացուցիչը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ ռուսաստանցի զոհերի իր գնահատականը կազմում էր մոտ 15 հազար մարդ։ Այժմ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչն ասում է, որ այդ թիվը հասել է 15000- 20000-ի:

Պաշտոնյան հրաժարվել է բարձրաձայնել պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինվորների թիվը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերում ավելի քան 100 օր տևած մարտերից հետո «մարտական ոգու հետ կապված խնդիրներ կան»։

Նրա կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ ուկրաինացի զինվորականները «շատ մեծ կորուստներ են կրում», ռուսական արշավանքն Ուկրաինայում «բազմաթիվ մակարդակներում մնում է չափազանց անգործունակ»։

Ռուսական ուժերի զինամթերքի որոշ տեսակներ սպառվում են, հատկապես՝ ճշգրիտ կառավարվող թևավոր հրթիռները, ասել է պաշտոնյան: Այնուամենայնիվ, արևմտյան հետախուզության ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան դեռևս ունի չկառավարվող ռումբերի մեծ պաշարներ: