«1195 թ․ սելջուկ-թուրքերի դեմ տարած հաղթանակի առիթով կանգնեցված խաչքարը». Հայկ Դեմոյան
«1195 թ․ սելջուկ-թուրքերի դեմ տարած հաղթանակի առիթով կանգնեցված խաչքարը». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսանկարներում 1195 թ․ սելջուկ-թուրքերի դեմ հայ-վրացական ուժերի տարած հաղթանակի առիթով կանգնեցված Կոշի խաչքարն է։ Սա եզակի խաչքարերից մեկն է, որը կանգնեցվել է հաղթանակի առիթով։
Այս պատմական հաղթանակից շուրջ 830 տարի անց, հենց մեր օրերում, այս եզակի հուշարձանը հայտնվել է Էլեկտրալարերի բետոնե հենասյուների շրջափակման մեջ, որոնք տեղադրվել են հուշարձանի անմիջական հարևանությամբ։ Այո, հայկական անուն ազգանուն կրող մեկը նախագծել ու որոշել է, որ հենց այս կերպ պետք է պղծվի պատմական այս եզակի հուշարձան-կոթողը․․․
Ի դեպ, Կոշի խաչքարը պղծելու կապակցությամբ սա իմ երկրորդ ահազանգն է»:

1195 թ․ սելջուկ-թուրքերի դեմ տարած հաղթանակի առիթով կանգնեցված խաչքարը